Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բաներդ, ծննդյան ճրագալուցի գրքերը թացի առաջինից, «Ի սկզբանէ արար Աստուած» և բացի վերջինից՝ «Յամին ութուտասաներորդի»։ Երբ որ ավարտել էիր այս ընթերցմունքը, հրավիրված փերիքդ կգան, և տղան կտեսանե նորանց հայելու մեջ։ Իսկ թե չգան, մյուս անդամ կրկներ ընթերցմունքը. և եթե այս անգամ ևս չգան, ապա ուրեմն տղայի անձնավորության մեջ կա մի ներհակություն դեպի փերիները, ուստի փոխի՛ր տղան և երրորդ անգամ կարդա, անպատճառ կգան։ Ինչ որ ունիս հարցանելու նոցանից, պիտի լինի տղայի միջնորդությամբ, դու կասես տղային, իսկ սա կհարցանե փերիներից, որոնց պատասխանը նույնպես կստանաս տղայի միջնորդությամբ։ Բայց գիտելի է, որ երբ երևին փերիքը, առանց ուրիշ բան հարցանելու, պիտո է հարցանել,— ինչ ազգից եք։ Նոքա կհայտնեն յուրյանց որ ազգից լինելը, այն ժամանակ, այն ազգի թղթով երդում տալ տուր և ապա հարցրու հարցանելիքդ, որ պատասխանեն և ամենայն ճշտությամբ և հավատարմությամբ։ Երբ ավարտեցիր հարց ու փորձդ, պիտո է նորանց արձակել, որ գնան, ապա թե ոչ, պարտակա՛ն են մնալու մինչև որ հրաման տաս։ Արձակելու մասին կարգալիքդ այս է. «Եւ ի կատարել ամացն քառասնից» վերջն «ի լեառն Սինայ», Սուրբ Ստեփանոսի գրքից: Այո կկարդաս կավարտես և երեք անգամ կփչես ջրի երեսը և ջուրը մի ոտք չկոխած տեղ կթափես, ահա բոլորը։

Մինչդեռ կարդում էր Կոմսը այս հիմարական խրատը, բոլոր հյութերը որ կային Մահտեսի Թովմասի տանը, մեծ ուշադրությամբ և մասնակցությամբ ականջ էին դնում։ Կոմսը կարդալով ասաց Խեղճ մարդ, ամենայն կարեկցության արժանի. ճշմարիտ, եթե պատահեի նորան, կխրատեի, որ հետ կենար այսպիսի անօգուտ և հիմարական բաներից, և եթե կամեր մի բան ուսանիլ, պարապեր բնական գիտությամբ, այդ մանավանդ հարկավոր է, որովհետև ժողովրդի կյանքը միշտ գործ ունի նյութի հետ։

Օրիորդ Մարիամը այս թղթի կարդացվելու ժամանակ դուրս էր գնացել հյուրընդունարանից և արդեն Կոմսը խոսելու վերա էր, երբ ներս մտավ։ Ձեռքում բռնել էր մի թուղթ։ Կոմսը վերջացնելով յուր խոսքը, դարձավ դեպի օրիորդը հարցանել թե ինչ թուղթ էր այն։ Օրիորդը պատասխանեց, թե մի տաղ է, և թե պատրաստ է երգել այն ևս, եթե, դորա փոխանակ, Կոմսը խոստանար Ցումի սոցա տուն գալու ժամանակ ներկա լինել։

— Ի՞նչպես անգութ եք,– ասաց Կոմսը,— իմանալով որ չեմ կարող խոստանալ, պահանջում եք. մի՛թե չէ կարելի խնդրել, որ առանք փոխարինի երգեք։