Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մի՛թե չէ կարելի,— պատասխանեց օրիորդ Մարիամը, «որ դուք մի փոքր վաղ ճանապարհ ձգեք ձեր հյուրը, իսկ ես մի փոքր երկար պահեմ Յումը մեր մոտ, այնպես որ դու՛ք հանդիպեք նորան այստեղ։

— Լսելու համար այդ երգը, ինչ պիտո է առնել, հարկավոր է հանձն առնուլ այդ թեև ծանր պայմանը։

Օրիորդի շրթունքի վերա խաղաց մի խորամանկ, բայց ինքնաբավական ժպիտ։

— Բայց ասացեք խնդրեմ,— հարց արեց Կոմսը,— ի՛նչ ոտանավոր է այդ և ո՛վի շինած։

— Այն ժամանակ կասեմ, երբ լսեմ ձեր կարծիքը նորա մասին։

Այս ասելով օրիորդ Մարիամը մոտ քարշեց աթոռը ֆորտոպիանոյին, զարկեց մատները կլավիշներին և սկսեց երգել.

Ո՛հ, լոկ երազ էր, մի՛ խոսվեք ինձ,
Իմ մոլորության քաղցր պատկերներ.
Ինձ չէ թույլ լովաձ երկաթի կյանքում
Խնդալ, վայելեյ ոսկի րոպեներ:

Մի՛ հիշեցնեք, մի՛, այն զգացմունքը,
Օրով լցված էր սիրտս և հոգիս,
Որով շնչերի, որով ապրեցա,
Ինչպես մի ձագիկ գգված զեփյուռից:

Այդ մի երազ էր ... կամ գեթ առաչոք,
Որ կրակ ձգեր սրտիս մեջ անմար,
Թշնամի վհուկ, երևի, կախեր
Աչքերիս վերա բժժանք անհամար:

Ինձ այն ժամանակ քանի՛ ու քանի՛
Երևեցավ նա այն ծառերի տակ,
Մինչ, լիալուսին խոր գիշերի մեջ,
Երգում էր ուրախ, անհոգ, միայնակ:

Ես տեսա նորան բայց մի այլ անգամ,
Հավերժահարսնի ուներ կերպ ու ձև,
Թռչում էր, շարժում օդի մեջ, այնպես.
Ինչպես մի փետուր. առավել թեթև:

Մի անգամ տեսա Աթենասի պես
Զրահավորված զինվորի զենքով,
Մի ամբողջ խմբի տալիս էր հրաման,
Տուր ձեռքի բռնած թեթև հրացանով։