Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թշվառ հուսահատ իբր անխել նավորդք
Կորուսել էին և հույս փրկության։

Նավորդների մեջ ես տեսա նորան,
Բռնել էր կայմից խելքը կորուսած,
Ինչպես հուսահատ անմեղ աղավնին,
Բազեի աչքից անգութ հալածված։

Անդունդի վերա այսպես քանի ժամ,
Օրորաց ճոճաց տարաբախտ նավը.
Գիշեր կոխեց... կայծակը թնդաց...
Կուլ տվեց բոլոր անհատակ ծովը...

Կայծակի թունդը, մրրիկի ձայնը.
Խուլ աղաղակը կատաղի ծովի
Միախառնվեցին վերքին ձայնի հետ,
Որ արձակեցին այնքան շատ հոգի։

Մրրիկը անցավ, ծովը հանդարտեց.
Շատ հեռի չէինք մեք ծովեզերքից...
Ջրեղեն դաշտում, դեռ նոր խաղաղած
Մի ապառաժուտ կգդի երևեց։

Ահա՛, նա դարձյալ ծովում լողալով
Դիմում է դեպի քարքարուտ կղզին.
Մեք տեսանում ենք... բռնեց քարերից
Եվ շուտ վեր ելավ իբր աննյութ մարմին։

Հոգնած, ուժաթափ, մինչ վեր բարձրացրեց
Յուր արտասուքով լցված աչքերը,
Եվ ահա լուսինը ամպերի տակից
Դուրս սողաց տեսնել նորա երեսը։

Ես շատ նայեցա... բայց մեր նավն արագ
Վազեց դեպ հառաջ... կորավ իմ աչքից...
Եվ այլ մյուս անգամ մինչև այս րոպես,
Կամ գուցե հավերժ զրկվեցա բախտից։

Տէ. այն երա՞զ էր... հեռի՞ ինձանից,
Խոլական ցնորք, հոդի գիշատող.
Թողե՛ք ինձ հանգիստ մաշել իմ կյանքը
Եվ խաղաղ սրտով մտնել դեպի հող[1]

։

  1. Միքայել Նալբանդյանի կազմած «Քնար Հայկականում» այս բանաստեղծությունը զետեղված է իբրև թարգմանություն, կատարված Մ. Նալրանդյանի կողմից։