Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ք Ն Ն Ա Դ Ա Տ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

ԵՎ

Հ Ր Պ Ա Ր Ա Կ Ա Խ Ո Ս Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ

ԿՈՄՍ ԷՄՄԱՆՈԻԵԼԻ ՕՐԱԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻՑ 1858-1860

Ա

Ապրիլի 20։ Այսօր շատ վաստակած եմ և բավական թույլ բայց տկարությունս բավական թեթև է և տանելի։ Այսօրյան օրագրությունս հարուստ է այն խոսակցությամբ, որ պատահեցավ իմ և պ. Խ... մեջ, որ ընդդեմ ամենայն քաղաքավարության եկել էր իմ մոտ գիշերազգեստով (խալաթով)։

Բարեկամական կերպով իրյար ողջունելուց հետո, իմ հյուրի առաջին խոսքը այն եղավ, որ հարցանե ինձանից զանազան նորութենների մասին, ես որ մի այնպիսի ուշադրության արժանի բան չգիտեի։ Պ. Խ. սկսեց յուր խոսակցությունը իմ հետ այսպես.

— Կարդացե՞լ ես Հայաստանի Մեղուի[1] 16-րդ համարը։

  1. Առաջին իսկ օրից պահպանողական «Մեղու Հայաստանի»-ն թշնամական գիրք բռնեց «Հյուսիսափայլս»–ի և մասնավորապես նրա գլխավոր հրապարակախոս Ծ. Նալբանդյանի նկատմամբ։ Հայ կղերա-ֆեռդաչական և բուրժուական-նացիոնալիսաական հոսանքների հաաժողովրդական գործերի անխնա մերկացումը Նալբանդյանի կողմից «Մեղու Հայաստանի»-ի խմբագիր Մանդինյանը համարում էր սրբապղծության և ազգակործան արարմունք։ «Ազգը իզուր չվատաբանենք»,— գրում էր այդ թերթը՝ խավարամիտ կզերին և խարդախ վաճառականներին դիմակազերծ անելք համարելով «ամբողջ ազգի վատարանում»։ Այդ թերթը կոշ էր անում «չպառակտել ազգային ուժերը», «համերաշխ գործել»։ Նալբանդյանը գտնում էր, որ հենց ժողովրդի, ազգի շահերն են պահանջում այդ մերկացումները կատարել և չի կարելի թշնամական իրարամերժ ուժերի մեջ թորթոքվող պայքարը կասեցնել. այդ պայքարը րնական է և անհրաժեշտություն։ Մանդինյանը թերթի 1858 թ, №16-ում հանդես եկավ մի Նոր հոդվածով ուղղված «Հյուսիսափայլ»-ի դեմ։ նալբանդյանը ակնարկում է ահա այդ հոդվածը։