Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Չէ. չեմ կարդացել, — պատասխանեցի ես, — որովհետև չեմ ստանում։

— Ափսոս, որ չես կարդացել. նորա հրատարակողը, Մանդինյանց Ստեփանոս քահանան. այնպես տղամարդի պես հանդես է եկել և խայտառակում է Նազարյանցին և Նալբանդյանցին, որ ասել չէ կարելի։ Հավատա՛ ինձ, այն օրն է ձգել նորանց, որ կարծեմ թե այդ հրկուքը ևես զղջացած լինին յուրյանց գրածների վերա. մանավանդ այսպիսի հզոր և գիտնական հակառակորդի պատահելով։

-Ես հիմարութենների կարդացող չեմ, և ժամանակ չունիմ ևս ուշադիր լինելու տգետ մարդերի ցնորամիտ վայրախոսության, և չեմ կարծում, որ Նազարյանցը և նալբանդյանցը զղջացած լինեին յուրյանց մինչև այժմ գրածների վերա, ինչպես դու ասում ես, «հանդիպելով մի այդպիսի Հզոր և գիտնական հակառակորդի»։ Ձեր աչքումը, ճշմարիտ, գուցե մի անկիրթ և բյուր տեսակ նախապաշարմունքով լցված մարդ ունի մի հարդ ու արժանավորություն և գուցե կարող էիք դուք այդպիսի մի մարդ գիտնական անվանել, իսկ իմ կարծիքը Մեղոփ հրատարակողի մասին շատ անշահ է։

—Մանդինյանց տեր Ստեփանի՞ մասին...

—ինչո՞ւ ես զարմանում, ի՜նչ մի երևելի մարդ է դա։

—Մանդինյանց տեր Ստեփա՞նը...

—Այո, նա. ի՞նչ պատճառով այդքան շատ հարցանում ես։

—Նորա համար, որ նա ուսումնական, խելոք և եվրոպացի մարդ է, և նորա հրատարակած Մեղուն ուսումնական լրագիր է, որով հույս ունի նա լուսավորել հայոց ազգը։

Այստեղ չկարողացա ես ծածկել իմ ծիծաղը, որ առատությամբ դուրս թռավ կուրծքիցս։ Պ. Խ. անորոշ կերպով նայելով իմ վերա, թթվեցուց յուր երեսը և մեծ տհաճությամբ շարունակեց. «Պարո՜ն, ներիր ինձ ասել քեզ, որ դու ոչինչ հասկացողություն չունիս ուսումնական բաների մեջ» Մանդինյաց տեր Ստեփանը քանի տարի գրագիր էր Ներսես կաթողիկոսի մոտ. եթե նա ուսումնական, խելացի և եվրոպացի մարդ չլիներ, կաթողիկոսը կպահե՞ր նորան յուր մոտ։ Ես չգիտեմ, թե ինչ մտածեմ քո մասին. հառաջ կարծում էի, որ դու փոքր ի շատե բան գիտես,