Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս քաղաքավարի մարդը երեկոյան ժամանակի խնդրեց ինձ և իմ բարեկամիս, որ թեյ խմելու դնանք յուր մոտ. հոժարություն ցույց տվեցինք և գնացինք։ Երբ որ դռնից ներս մտանք, մեզ հյուրասիրողը անհայտացավ մյուս սենյակներում, և ես իմ բարեկամի հետ մնացինք միայն, սպասելով գործի կատարածին։ Երկար ու ձիգ սպասելուց հետո հանկարծ երևեցավ քաղաքավարի մարդը, բայց ի՞նչ դրության մեջ. զարմանալի բան։ Սորա կինը չիմանալով, որ այրը հյուրեր է կանչելու, ջուր է պատրաստել որ լվանա յուր ամուսինը, իսկ երբ ամուսինը ներս է մտանում, կինը ամեևին ուշադրություն չդարձոլցանելով ներկա հանգամանքի վերա, հարկադրում է ամուսնուն լվացվիլ. ի՞նչ պիտո է առներ, կամա ակամա հոժարում է։ Մեր, իմ բարեկամի հետ առանձնության միջոցին, մյուս սենեկումը բաղանիքի հանդես է կատարվել, և արդարև քաղաքավարի մարդը երևեցավ շեմքի վերա կարմիր, ճերմակ, թաց մազերով, լվացող կինը քամակից։


Բ

Մայիսի 1: Մտածում եմ, թե մինչև ո՞ր աստիճան ողբալի էր կասկածամիտ մարգերի դրությունը, այդ բանի քանի օրինակները տեսած եմ։ Խեղճ ողորմելիքը չէին կարող հաց ուտել հանգիստ, ամեն մի չնչին բան վրդովում էր նոցա փոքրիկ հոգու խաղաղությունը, ծառի տերևների շարժողությունը կայծակնաբեր որոտմունքի նման բան է այդ մարգերի համար։ Ով որ չէ նկատել այս բանը, թող ուշադիր լինի, և տարակույս չունիմ, որ ցավելու էր թե ի՞նչ պատճառով բնությունը այդպես վշտացուցել է այդ մարգերին։ Դոցա մեջ թագավորված է մի ստրկական երկյուղ, երկյուղ օտարից, երկյուղ ազգականից, երկյուղ ընտանիքից, երկյուղ բարեկամից, երկյուղ թշնամոլց, հեռավորից և մերձավորից և ասես թե դոքա ինքյանք մի կերպարանված երկյուղ լինեին, ասես թե երկինքը այն պատճառով հաստատ պահել էր յուր կամարակապ տարածությունը, որ կործանվելով մի այդպիսի մարդու գլխի վերա, չքացներ նորան։ Ցավելի՜ մտածություն, արդյոք կա՞ մի բնական պատճառ, որ այդ մարդիկը ստանում էին այդպիսի ստրկական ուղղության հոգու։ Եվ այդ պատճառը պիտո էր որոնել նոցա կազմվածքի՞ մեջ ֆիզիկաբար, թե լոկ բարոյական պատճառների մեջ. արդյոք ա՞յդպիսի մարդիկ շատ հարստահարված էին, կամ շատ խաբված, որ այժմ մատնվել էին այդ ողորմելի վիճակին, թե չարագործ, նենգավոր և այլ հանցանքների տեր լինելուց, մի խոսքով հոգու անբարոյականութենից հառաջանում էր այդ կասկածամտությունը։