Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


իմանում կշռի որ թաթի վերա դնե յուր ծանրության քարը: Այդ պարոնը, ազգի հետ մնալու պատճառ լուսավորության կողմից, դնում է այն բանը որ բուն հնարն էր նորա հաոաջխաղացության. այսինքն այն մեղադրանքը, որ նորերումս լսվում է մի քանի պարոնների գրչի րերանից, ինչպես վկայում է պ. Իսահակյանցը, ազդի անուսումնասիրության վերա: Պ. Իսահակյանցը ասում է, թե այն ժամանակ միայն պատշաճ էր այդ. «եթե ազգայինք աղավնեվաճառության և լոմայափոխության մեջ մոլորված և ապականված լինեին, և ազգային գիտության և հառաջադիմության տունը ավազակաց այր շինած լինեին», այս խոսքերից հետո, որ բավական հանդարտությամր հառաջ է տարել, իսկույն վայր է ձգում երեսի դիմակը և ասպարեզ է մտնում, «այս ի՞նչ դատաստան է, որ մեր լեզվագետները գործ են գնում։ Այս ի՞նչ հայրենասիրություն է, որ կացին և մանգաղ վեր առած, լեզուները սրած, ազգը պախարակելու վերա են և վերք վերքի վերա դնելու, ա՞խ, մինչև ե՞րր մեր խեղճ ազգը այս դաժանակիր լծո տակը ծնկի և տառապի, մինչև ե րր պետք է նախատանաց, բամբասանաց և զրպարտության պարսաքարեր և թուք ու մուր արձակվին նորա վերա, ով պարոններ, ազգը այս տեսակ կրթություն չի ստանալ, ազգը վայ ու վագլախով իրա կորուստը չի գտնիլ. մանկությունը սիրում է գգվանք, սիրում է փափկություն, սիրում է փաղաքշանք...»։

Չենք հասկանում, պ. Իսահակյանց, թե հայոց ազգը ո՞ր տեղում ունի գիտության և հառաջադիմության տուն, որի մասին ասում ենք, թե չէ շինել նա այր ավազակների, ուրեմն և անպատշաճ էր զուր տեղը ազգը մեղադրել, մեք ևս, ինչպես դուք, ազգի որդիք ենք և կցորդ գորա փառքին և անարգանքին, գորա հարստությանը և կարոտությանը, տեղյակ նորա կարողությանը և տկարությանը, բայց չնայելով այս բոլոր բաների վերա, ոչ մի տեղում չենք տեսանում մի րան, որ սեփական լիներ հասարակ ազգին, չենք տեսանում մի ծառ, որ ազգը միաբան գործակցությամբ, տնկած լիներ, և ազգային եղբարց կծու, բայց ճշմարտախոս մեղադրանքը ամենևին հառաջանում է դույն այդ բաների չլինելուց։ Խնդրում ենք ցույց տալ մեզ երկու հայ, որ միասին խորհուրդ կատարած լինեին ազգի հառաջադիմության վերա, հոգ տարած լինեին ազգի զավակների կրթության և լուսավորության վերա, և ի՞նչպես է, որ այս լուսափայլ ճշմարտությունը անտես արած, փորձ եք փորձում հարձակվիլ մի քանի պարոնների վերա, այն պատճառով, որ նոքա ճշմարտություն քարոզելով բամբասանքի տակ էին ձգում յուրյանը անձը հիվանդոտ և կարճատես մարգերի կողմից։ Դուք ասում եք, թե այն ժամանակ արժան էր դնել ազգի վերա այն մեղադրանքը, եթե ազգայինքը աղավնեվաճառության և լոմայափոխության մեջ մոլորված ապականված