Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍՈԻՐԲ ՄԵՍՐՈՎԲԻ ՏՈՆԻՆ

Մովսես թեև օրենք տվեց,
Բայց գիրը կար շատ առաջ,
Մեսրովբ ազգերին գիր տվեց,
Չարժե՞ սա մի խաշնարած։

Այո՛, և սա արածում է,
Բայց հայ ազգի գառները,
Սորա հոտը լուսակիզն է.
Ին՞չ էր քուրմ Հոթորինը։

Գոտեպնգած մե՜ծ Պարթևի—
Սահակի հետ միասին,
Աշխա՜րհ ծնան, լո՜ւյս աշխարհի.
Մա՛հ, մի՛ մոտեցիր սուրբին։

Հուր լուսաճեմ նշանը վառ,
էջմիածնից Օշական
Դագաղին վրա բռնած պար՝
Չէ՞ր բուն լույսը Մեսրոպյան։

Նա Մեսրովբին՝ աստղերից վեր
Գրեց անուն բոցավառ,
Թող գան, երթան բյո՜ւր-բյուր դարեր,
Նորան չի աիրիլ խավար։

Յո՜ւհա՜, ծթռած իմաստակներ,
Վասակի զարմ ուրացող,
Ո՞ւր եք նամազուլ բեհսարներ
Անում, որպես հերձվածող։

Իբր. «Մեսրովբ պարտական է
Սըվազցի1 Մխիթարին.
Հացեկացին2 սկսել է,
Բայց կատարել Սըվազցին»։


1 Մխիթար Աեբասաացին։ 2 Մեսրոպ Մաշտոցը։