Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ակնթարթում կայծակը սևացնում էր այն մարդը, որի չափով շինած էր մոմը:

Վաճ.— Դու ի՛նչ հիմար բաներ ես ասում. ի՛նչ հարակցություն կա օդի էլեկտրականության և մի մոմի մեջ, թող գլխիվայր ևս վառեիր, ի՛նչպես կարելի է հավատալ այդպիսի բաների։ Եվ դու տեսա՞ծ ես մի օր, որ այդ կնոջ կամքով կայծակը մի մարդ չքացներ։

Շին.— Ճշմարիտը պիտո է ասել, չեմ տեսած. թեպետև այդ կինը շատ անգամ վառում էր եկեղեցում մի այդպիսի մոմ...

Ահա անկրթության և թեթևամտության պտուղը. աստված իմ, ի՛նչ ողբալի մարդիկ կան աշխարհիս երեսին։

Գ

Մի մարդու առաքինի կամ վատթար լինելու շարժառիթը գտանվում է նույն այդ մարդո՞ւ մեջ, թե՞ նորա շրջակա ընկերության մեջ. մի մարդ որ այժմ առաքինի էր, կարո՞ղ էր դա վատթար մարդ լինել, եթե սնած ու աճած լիներ մի վատթար շրջակայքի մեջ, կամ մի վատթար մարդ առաքինի լիներ՝ գտանվելով առաքինի շրջակայքում. այս խորհրդածութենով պարապված է միտքս այս րոպեիս, մինչ գրում եմ Հիշատակարանիս այս տողերը, մայիսի 30-ին։

Շատ փորձեր և օրինակներ ստորասաբար պատասխանում են այս խնդրին, այո՛ և իմ սեփական նկատողությունքը, ուրիշ շատ մարդերի նկատողութենների հետ, դրականապես հաստատում են այս բանը, թե մարդը ծնանելով չունի յուր մեջ առաքինության կամ վատթարության սկիզբն կամ տարր, և հոգու այդ ունակությունքը հետևանք են նորա լավ կամ վատ շրջակայքի ազդեցութենից։

Արտասվելի՜ բան. մարդը, որ կարող էր առաքինի լինել, լինում է մի վատթար, մի չարագործ էակ, դատապարտության արժանի և մարդկային և աստվածային դատաստանի առաջև։

Արի՛ մի փոքր, ֆիզիկապես և բարոյապես, քննենք այս խնդիրը և տեսանենք, թե կայի՞ն այսպիսի օրենքներ բնական և բարոյական աշխարհներում, որ թույլ տային այսպիսի հեղափոխություն։

Առնունք մի բույս, որ դիցուք թե բուսանում էր Հայաստանում և բերենք տնկենք նորան Ռուսիայի հողի վերա և նկատենք, թե այդ բույսը պահում է՞ր արդյոք յուր բնական որակությունքը, որ ուներ կամ դեռևս պիտո է ստանար մնալով յուր հայրենի հողի վերա։ Այս խնդիրը լուծանելու համար հարկավոր է քննել այն պայմանքը, որոնց ազդեցության տակ պիտո է կերպարանագործվեր այդ բույսը. ի՞նչ պայմաններ են