Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


շրջապատից, այլապես արդար չէր լինելու աստուծո տնտեսությունը, մինը առաքինի և մյուսը վատթար ստեղծելով, և այնուհետև այդ վատթար մարդը ինքը չէր լինելու մեղավոր յուր վատթարության մասին, որովհետև աստված ստեղծել էր նորան վատթար լինելու համար. քա՛վ լիքի այսպիսի ամբարշտություն։ Առաքինի մարդը ևս կորուսանելու էր յուր արժանավորությունը, ըստ որում նորա առաքինությունը յուր վաստակը չէր, վասնզի աստված առաքինի էր ստեղծել նորան։ Ամենակալ տերը արդա՛ր է և հավասար աչքով նայում է ոչ թե միայն բոլոր մարդկության վերա անխտիր, այլև բոլոր աշխարհների, բոլոր արարածների վերա, որ քարոզում էին նորա ամենակարողությունը և փառքը։

Մարդու առաքինությունը և վատթարությունը կախված է նորա դաստիարակութենից. հնձվում է սերմանվածը։ Մի մարդ որ կամի, թե յուր զավակը առաքինի դառնա, ապա նախ և առաջ թող ինքը առաքինության օրինակ լինի յուր զավակի առաջև, թո՛ղ ոչ թե միայն գիշեր ցերեկ առաքինություն քարոզե յուր զավակներին, այդ շատ փոքր էր, այլև թող յուր գործերը ևս հարմար ընթացուցանե միշտ յուր քարոզությանը. ապա թե ոչ, երեխան իսկույն կնկատե յուր հոր քարոզության և նորա գործերի մեջ գտանված հակառակությունը, և այդ բանը կդառնա նորա համար մի գայթակղության քար։

Ամենայն բանական մարդ, թեև պարտական է միշտ, ճիշտ կերպով պաշտել բարոյականության սուրբ օրենքը, բայց մանավանդ այս խըստությունը պիտո է գործ դնել յուր անձի վերա, եթե կենակից էր երեխաների։ Մի անզգուշություն, մի անտեղի խոսք, մի անպատշաճ գործողություն, որ կատարվում էր երեխայի մոտ, նման է մի կայծի, որ ընկնելով մի դյուրավառ նյութի մեջ հառաջացնում էր մի մեծ հրկեզ ու անթիվ ավերածք։ Ինչ տեսակ կին կարող էին դաոնալ ապագայումը այն աղջիկ թոռները, որ յուրյանց մեծ մորից լսում են հետևյալ խոսքերը.

ՄԵԾ ՄԱՅՐ


Պառավը, մի փոքր հարբած,
Յուր թոռների առաջև,
Թառամ գլուխը շարժելով
Ծեղքերն հայտնեց բացերև:

— Կյանքիս անցած օրերում,
Ո՞րքան մարդ էր ինձ սիրում.
Ես ապրել լավ գիտնի.
Ո՞ւր ես, իմ ջերմ մանկություն,
Իմ սպիտակ ձեռք փափկամորթ,
Կանոնավոր, սիրուն ոտք։

}}