Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Մի՞թե թույլ էիր տալիս,
Մեծ մայր,— թոռները հարց արին:

- Ո՞հ զավակներս, գիտեի
Գեղեցկության իմ գինը,
Մինչ հասակս չէր անցել
Տասն և հինգի մյուս կողմը,
Չէի քնում գիշերներ...

Ես ապրել լավ գիտեի,
Ո՞ւր ես, իմ ջերմ մանկություն.
Իմ սպիտակ ձեռք փափկամորթ,
Կանոնավոր, սիրուն ոտք։

- Եվ դու, մեծ մայր, գու նորանց
Սիրո՞ւմ էիր, ինչպես քեզ,
Պաշտում էին սիրողքդ,
Որ պատմում ես այժմ մեզ։–

- Աստված ինձ սիրտ էր տվել
Ապա ի՞նչ բանի համար,
Սիրականիս շուտ գտա,
Նա ևս չըսպասեց ինձ երկար։

Ես ապրել Լավ գիտեի:
Ո՞ւր ես, իմ ջերմ մանկություն.
Իմ սպիտակ ձեռք փափկամորթ,
Կանոնավոր, սիրուն ոտք:

Մեծ մայր, դու քնքո՞ւշ սիրով
Սիրում էիր այն մարդուն:–

- Քնքուշ սիրով նորա հետ
Վարվում էի, բայց հաճախ
Օր անցկացնում առավել,
Ուրիշի հետ քնքշությամբ։

Ես ապրել լավ գիտեի.
Ո՞ւր ես, իմ ջերմ մանկություն.
Իմ սպիտակ ձեռք փափկամորթ,
Կանոնավոր, սիրուն ոտք։

- Ուրիշի հե՞տ, հարազատ,
Ասում ես չամաչելո՞վ։–