Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


- Իմ բոլոր սիրականքը
Հիմար չէին, այլ գիտուն,
Բայց ես նոցանից խելոք
Գտանվեցա, հաստատուն,
Եկեղեցու միջումը
Օրենքով պսակվելով։

Ես ապրել չավ գիտեի.
Ո՞ւր ես, իմ ջերմ մանկություն.
Իմ սպիտակ ձեռք փափկամորթ,
Կանոնավոր, սիրուն ոտք։
- Մեծ մայր, զարհուրելի չէր
թեզ, ամուսնուդ հանդիպել:-

- Նորա խելքը թռել էր
Սիրով վաոված իմ վերա,
Շատ բան տեսնել կարող էր...
Չտեսավ. թեև էր ներկա...

Ես ապրել լավ գիտեի.
Ուր ես, իմ ջերմ մանկություն.
Իմ սպիտակ ձեռք փափկամորթ,
Կանոնավոր, սիրուն ոտք։

- Բայց, մեծ մայր, ձեր ամուսնուն
Չէի՞ք խարում կամ նենգում։–

- Այդ ի՛նչ կարելի բան է,
Որ անմեղ օր անցանե.
Բայց ես իմ քահանայիս,
Խոստովանքի միջոցին,
Բոլոր գործած մեղքերըս
Հազիվ կասեմ պարզ, մեկին։

Ես ապրել լավ գիտեի.
Ո՞ւր ես, իմ ջերմ մանկություն.
Իմ սպիտակ ձեռք փափկամորթ,
Կանոնավոր, սիրուն ոտք։

- Զրկվեցա՞ք վերջապես,
Մեծ մայր, դուք ձեր ամուսնուց:-

- Այո՛, բայց մեծ զրկանք չէր.
Նոր չէր թեև տաճարը,
Բայց շատ ջերմեռանդ զոհեր,
Միշտ ստանում էր կուռքը։