Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես ապրել լավ գիտեի.
Ո՞ւր ես, իմ ջերմ մանկություն.
Եմ սպիտակ ձեռք փափկամորթ,
Կանոնավոր, սիրուն ոտք։

- Մեծ մայր, արդյոք արժա՞ն էր
Եվ մեզ ապրել, ինչպես դուք
Ապրել էիք ձեր կյանքում,–
թոռներն արեցին հարցմունք։

— Ո՛հ, զավակներս, այդ մասն է
Կին մարզերի վիճակվել,
Մեծ մարք գործեցին եթե,
Ձեզ, աստված է հրամայել:

Ես ապրել լավ գիտեի.
Ո՞ւր ես, իմ ջերմ մանկության.
Եմ սպիտակ ձեոք փափկամորթ,
Կանոնավոր, սիրուն ոտք:


Տարակույս չկա, որ դպրոցների և համալսարանների մեջ ավանդված գիտությունքը և ուսմունքը շատ մեծ խորհուրդ ունին մի աշակերտի կամ մի ուսանողի համար, բայց դորանից եթե մեծ չլինի, գոնե փոքր չէ մի երեխայի սկզբնական, ընտանեկան դաստիարակությունը յուր ծնողքի ձեռքով։ Շատ անգամ, մի զավակ տան մեջ հոգու վատթար ուղղություն ստանալով, արդեն փոքր կերպարանքով յուր հոգին տրամադրած լինելով դեպի չարը, կրթվելով մի օրինավոր դպրոցում կամ համալսարանում, լուսավորությունը կշինե յուր համար մի չարության գործիք, և կաշխատի նորանով ծնուցանել և կերպարանագործել այն չարությունքը, որ վաղուց հղացած էր յուր սրտի մեջ և անծին թողած, որովհետև հնար չուներ այն ժամանակ յուր գաղափարը իրագործելու։ Առտնին, կամ ծնողական դաստիարակությունը ստանում է երեխան գլխավորապես յուր մոր ձեռքով, ուրեմն նախ և հառաջ հարկավոր է մեծ ուշադրություն դարձուցանել աղջիկ զավակների կրթության և դաստիարակության վերա, բանագետ և առաքինի մայրեր պատրաստելու համար։ Առանց այս հոգաբարձության սո՜ւտ է ամենայն կատարյալ և ընդհանուր լուսավորություն մի ազգի։ Զավակ ասացյալը, յուր մոր ձեռքով պիտո է կրթվի և դաստիարակվի աստուծո երկյուղի մեջ. մայրը, կաթից