Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շատ երկաթահանք, և մագնիսաքար, որ պատճառում էին այգ ազդեցությունը մագնիսյան սլաքի վերա։

Ոչինչ այլ բան չունիմ առ ժամս ձեզ գրելու, մնացեք բարյավ մինչև ցմյուս նամակս։ Ցանկալով ձեզ ողջություն և հաջողություն, մնամ ձեզ միշտ բարյացակամ եղբայր,

Ս. Խ. ՇԱՀԲԵԳ

Ես շատ շնորհակալ եմ այս պարոնից, դա միշտ կերակուր է տալիս իմ Հիշատակարանին։ Անցյալները գրում էր մի պարոնի տեսությունը, առանց ծոցից արծաթ դուրս տալու յուր պարտքերը հատուցանելու մասին։

«Մի պարոն» — գրում էր նա — «որ պարտական էր մնացած մի կառավարության մի արծաթի մեծ գումար, շատ տարիներով կամակորվում էր և չէր կամենում հատուցանել այդ գումարը, արդյոք ա՞յն պատճառով, որ այդ պարտքը հատուցանելով խանգարելու էր յուր վաճառականության ընթացքը, թե ագահությունը ստիպում էր նորան ձեռքից չհանել այդ գանձը, չգիտեմ. միայն երբ վերջապես օրինավոր դատաստան բանալով սկսեցին պահանջել այդ գումարը և նա դարձյալ կամակորվեցավ, այն ժամանակ պահանջողքը իրավաբանական կարգով արգելք դրեցին նորա անշարժ կայքերի վերա, որ բավական մեծ գումար արժեին:

Այդ պարոնը, մի քանի ժամանակ անցանելուց հետո, բողոքում է, թե անօրինաբար վարվել են յուրյան հետ, և թե նա, յուր պարտապահանջների ապօրինի ընթացքի պատճառով հասել է մեծ վնասի, որ դուրս էր բերում հետևյալ կերպով։ Նա գրում է յուր բողոքի մեջ, թե յուր կայքը այսքան արժելով, կարո՛ղ էր գրավ դնել և ստանալ այսքան արծաթ, որ գործ դնելով վաճառականության մեջ պիտի անպատճառ շահվեր այսքան գումար — ավելի շատ, քան թե ինքը յուր իմաստուն հաշվումը ցույց էր տալիս յուրյան պարտական — բայց որովհետև արգելք են դրել կայքի վերա, վասնորո չէ կարողացել գրավ դնել, չէ կարողացել արծաթ առնուլ ուրեմն և այն մեծ շահը շահվիլ:

Այժմ դատաստան է բացել յուր պարտապահանջների հետ և պահանջում է նոցանից յուր չկրած, մտացածին վնասը, նա կամի այդ գումարով հատուցանել յուր պարտքը և մնացորդը գործ դնել շամպայն գնելու համար, որովհետև շատ է սիրում նա այդ գինին։

«Տե՛ս թե ո՞րտեղ է հասել աշխարհիս բանը. պարտականը ոչ թե միայն չկամի հատուցանել յուր պարտքը,— ոչ, հերիք չէ այդ,— այլև մի մեծ գումար ևս կամի ստանալ յուր պարտապահանջներից, որպես