Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տուգանք։ Եվ պատմում են, թև այդ մարդը ունի մի քանի ցախավելով հավաքած կողմնակից մարդիկ, որ արդարացնում էին նորա ո՛չ թե միայն այդ ընթացքը, այլև բոլոր անօրենությունքը, որ գործած էր յուր կյանքում»։

Եթե այս տեսությունը կապակից չլիներ խաբեբայության և անբարոյականության հետ — պարտք հատոլցանել առանց յուր ծոցից արծաթ դուրս տալու — շատ լավ բան էր, բայց որովհետև դա հիմնված է ստության և խարդախության վերա, այդ պատճառով պիտո է միշտ մնա գող և ավազակ մարդերի սեփական։

Դ

Հունիսի 24–ից սկսած, ամբողջ երեք օր, անձրևը գետի նման թափվում էր երկնքից, աոանց մի րոպե դադարելու։ Այս առատությունը անձրևի պատճառ էր տվել մեր գյուղի շինականներին հրատարակել նանրահավատութենից հառաջացած մի առասպել, թե կայծակից զարկված ու մեռած կին լվացել են անձրևի տակ այդ կնոջ անզդույշ մերձավորքը, և թե այդ պատճառով վեց շաբաթ շարունակ անձրևը հեղեղելու էր մեր արտերը։ Մի քանի այլ շինականների բերանից լսվում էր մի այլ առասպել, որով մխիթարվում էին նոքա, որ չկամեին անձրևի տևողությունը, թե կղմինդը և աղյուս շինողները, որովհետև մեծ վնաս ունեին անձրևից, կենդանի-կենդանի թաղել են մի հորթ, որ կտրվի անձրևը, որպեսզի հնար ստանան յուրյանց կղմինդրները և աղյուսները չորացնելու։ Չգիտեմ, կհասկանա՞ն արդյոք այն մարդիկը, որոնց ձեռքը ընկնելու էր մի օր իմ տխուր Հիշատակարանը — իմ անմխիթար միայնության արդյունքը, թե ինչ հարաբերություն կա անձրևի և մեռած կնոջ կամ թե մի կենդանի թաղված հորթի մեջ. ես ինքս չեմ հասկանում, միայն գրում եմ այն, ինչ որ կա շինականների մեջ և ինչ որ նոցա կենդանի լեզվովը լսում եմ նոցանից։ Ավանդությունը ասում է, <եթե կայծակից մեռած կնոջ մարմինը լվացվի անձրևի տակ, ապա կշարունակվի այդ անձրևը վեց շաբաթ, իսկ այդպիսի անձրևային եղանակի մեջ, եթե վեր առնվի մի հորթ և ոդջ-ողջ թաղվի գետնի մեջ, այնուհետև անձրևը կկտրվի քառասուն օր»։ Ինչպես և էր այդ բանը, ստույգը այս է, որ անձրևը անդադար թափվում էր և ես նստած իմ սենեկի մեջ միայնակ, նայում էի պատուհանիցս դեպի դուրս։ Աչքս ոչինչ այլ բան չէր տեսանում բացի պատառվող պղպջակներից, որ լողում էին լճացած անձրեաջրի երեսին։

Արևը մայր էր մտել արդեն, որոտմունքը դղրդում էին ոչ թե միայն