Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՕՇԱԿԱՆ


Օշական,
Վեհ հայերի գերեզման.
Ավերակ տաճարիդ մեջ
Մեսրոպի վայր հանգստյան,

Որ ազգին գիր պարգևեց,
Կյանք տվեց հայոց լեզվին,
Ազգը նորա զլացավ
Գիր ընծայել անշուք շիրմին:

Խարխալյալ տաճարի մեջ,
Քրիստոսյան սեղանի տակ,
Ննջում է այն մեծ հայրը.
Օշակա՛ն, քեզ փառք պարծանք:

Բայց ազգին, որ նա սիրեց,
Որի համար շատ քրտնեցավ,
Այդ ազգին ես չեմ ներում,
Որ Մեսրոպին այդպես մոռցավ:

Գետնափոր այն բեմի տակ
Սողալո՞վ պետք էր մտնել.
Կամ անթափանց խավարում
Քարը մոմո՞վ տեսանել։

Ո՛հ, Մեսրոպ, ների՛ր դու ինձ,
Ւբրև որդու քո ազգի.
Ապերախտ եմ առաջիդ,
Որպես անգամ ամբողջի։

Օշակա՛ն,
Վեհ հայերի գերեզման,
Քո ժայռից ես ցած իջա,
Ուստի հերոսն մեր Վահան։