Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Գիրսաս է այդ Բրամինապետի անունը[1], ճանաչում եմ մորը, բայց հոր անունը չկա մեր մատյանների մեջ. այգ մասին պիտո է հարցանել փրփրածին Աստղկից... Մի մարդ տիրություն էր առնում նորան երեխա ժամանակին. կարծիր կար այգ մարդու և երեխայի վերա, որ դոքա ունենային մի հայր որդիական առնչություն, թեև այդ մարդը ցույց էր տալիս յուրյան որպես լոկ բարերար.... Այդ բարերար անվանվածը աշակերտ տվեց Գիրսասը մի բրամինի մոտ. երկար ժամանակ մնաց այնտեղ մի մեհենում, որ ոչ շատ հեռի մի կատաղի դետից գտանվում է մի ձորի մեջ։ Մի փոքր յուր անունը ազգի մեջ տարածելու համար և հիմար ու կարճատես մարգերի ալքը ներկելու համար, աշակերտներ հավաքեց այստեղից և այնտեղից, բայց որովհետև ինքը ոչինչ չգիտեր, վասնորս և աշակերտքը ևս կատարելապես նմանեցան յուրյանը վարդապետին։ Շատ հրաշագործությունք պատմում էին նորա կողմնակիցքը, որպես թե խոր գիշերի մեջ, նորա մեհենի մոտ կամ դպրոցի մեջ Աստղիկ էր ծագում... Թեև երկինքը պատած էին թանձր ամպերով։

— Ծնանելու ժամանակ այդ բոլորը գրել էի ես նորա ճակատին, նա բրամինապետ դարձավ իմ ազդեցությամբ» Գրել էի նույնպես, որ նա ստանալու էր ձեր շանթերը Աթենասի ձեռքով, և այդ շանթերը, լափելով նորա փորոտիքը, պիտո է վախճան դնեին նորա անարժան բրամինապետության կյանքին։ Անչափ են դորա չարագործությունքը. մի խոսքով այդ մարդը մի շարժական գահ է սատանայի և բոլոր դժոխքի զորության. նորերումս ձեռքերը ներկեց մի ծերունու արյունով...

— Արամազդը կտրելով ճակատագրի հայտարարությունը, գովեց Աթենասի գործողությունը, և հրամայեց կիկլոպներին մի մեծ շանթ պատրաստել այդ թշվառականի օրը խավարեցնելու և Պլուտոնի թագավորությանը ուղարկելու համար։

— Այս միջոցին ամենայն թան աներևութացավ, թնդաց երկինքը, և ես, այս դղրդյունից զարթելով, գտա ինձ մահճիս մեջ հանգստացած. կայծակը ջարդել էր այն մեծ գոմը, որ մեծ հայրս շինել էր անտառի մոտ, լճի առաջև, մեծ արծաթ վատնելով։ Բրտինքս թափվել էր դետի նման, մահիճ, վերմակ, սփռոց, ամենայն ինչ ջուր էր դարձած։ Շատ մտածեցի այս երազի վերա, բայց խելքս բանի չհասավ։ Էֆիմերդե չունեի, որ նայեի։ Օրացույց ունեի, բայց երազի մասին բարի ու չար օրերը չկային նշանակած, երևի թե դորա շինողը ևս մի թերահավատ մարդ էր։

  1. Գիրսաս Բրամինապետ - նկատի ունի ռեակցիոներ Սարդիս եպիսկոպոս Ջալալյանին։ Վերջինս հասկացել է, որ Գիրսասն ինքն է (Սարգիս անունը կազմող տասերը աեղափոխած) և հեաադայում կովկասյան փոխարքայի գլխավոր գրասենյակի պետին գրած զեկուցագրում գանգատվել է դրա դեմ։