Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Միայն մի խաչ է դրել հունիսի 27֊ի առաջև, բայց այդ խաչը ցույց է տալիս արյուն թողնելու համար օրի լավությունը։ Ճարս կտրվեցավ, վեր կացա, և չնայելով եղանակի այսպիսի անհարմարությանը, ահա գտանվում եմ քո մոտ։— Աստուծո սիրուն, նայի՛ր մի էֆիմերդեն, տես, ի՞նչ է ասում։

— Ես արդեն ասացի քեզ, թե էֆիմերդե չունիմ, այդ պատճառով ևս չեմ կարող լցուցանել քո ցանկությունը։ Միայն այսքան կարող եմ ասել քեզ, որ երազ ասացյալը հավատալու բան չէ, դու, ինչպես ասում ես, կրկնապատկել ես արաղով շինած դեքոքաի չափը, արյունը թանձրացել է գլխիդ մեջ, իսկ ջլերդ հասուցանելով դրսի որոտմունքը և թնդյուը ուղեղիդ, սա գտանվել է մի ավելորդ ջերմության մեջ և պաաճառել է այդ ցնորքը։ Հանգստացի՛ր, դա մի վնասակար բան չէ։

Պ. Բեգզադեն սաստիկ հուսահատված իմ սառնութենից, վեր առավ գլխարկը և վերարկուն, և անձրևի գետորեն թափվելուն ուշադիր չլինելով, գնաց։

Հիշատակարանիս ընթերցողներին թոզում եմ իմաստասիրել, թե անկրթությունը մինչև ո՞ր աստիճան մոլորեցնում է մի մարդ։ Դիցուք թե երազ էր տեսել, դորանից մի օգուտ կամ վնաս չկար յուրյան, շանթը ինքը չէր ուտողը, թող բրամինապետը հոգս առներ, մանավանդ անձրևի տակ ընկնելով կարող, էր տկարանալ ու կարոտել այնուհետև Հիպոկրատի շանթերին, որ փարատեին նորա ցավը։

Այսպիսի բաներ տեսան ել կամ լսել շատ ցավելի է ինձ. արդյոք կտա՞ աստված մի օր, որ ես իմ սիրական ազդը տեսանեի նանրահավատության, սնապաշտության և անկրթության բարբարոսական լծի տակիք կատարելապես ազատված։

Նույն օրին, երբ որ պատահել էր իմ և պ. Բեգզադեի հետ այստեղ հիշած խոսակցությունս, բարեկամիս մինը քաղաքական փոստայով ուղարկեց իմ մոտ մի ոտանավորփ պատնեն, որ առանց ստորադրության ստացել էր Թիֆլիսից և որի բնագիրը մայիսի 15-ից ուղարկել էին մի լրագիր հրատարակողի։ Կարդացի այդ ոտանավորը և երբ կամեի արտադրել նորան Հիշատակարանիս մեջ, հորեղբայրս ներս մտավ։ Իմ հորեղբայրը իմ գլխին ցենզորի նման մի բան է, շատ խիստ բարոյականության տեր մարդ է, ամենայն օր նայում է Հիշատակարանիս, որ մի անպատշաճ բան չգրեմ։ Թեպետ այդ ոտանավորը ուներ յուր մեջ անպատշաճությունը, բայց այնուամենայնիվ նորա հիմքը ճշմարտության