Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


և ամենևին նոր ճարտարապետության կանոններով, որոնցից Ավագը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով, գտանվում է քաղաքի մեջ տեղը մի մեծ հրապարակի վերա։ Մոտ տեղեր Նախիջևանի շրջակայքում չկան այդպիսի հոյակապ տաճարներ։

Մի ցավալի բան է, որ ոչ մի հոյակապ շինվածք չկա այդ քաղաքի մեջ, որ պատկաներ հասարակության և շինված լիներ մի բարոյական խորհրդով, զորօրինակ թեատրոն, մատենադարան, ժողովարան և կլուբ։ Ամենայն շինվածք, մեծ թե փոքր, սեփականություն են մասնավոր մարդերի։ Քաղաքը ունի մի քանի խանութներ հին ժամանակներից շինած, որ վարձու է տալիս և որոնք բոլորովին ծերացած լինելով, այսօր, վաղը հույս ունին հանգստանալ բնության գոգումը։ Գետի ափը մինչև նոր ժամանակներս չուներ մի հարմարավոր նավահանգիստ․ մի քանի տարի է, որ քանի մի հարուստ մարդիկ շինելով այնտեղ գեղեցիկ ամբարներ և այլ շինվածք, այլև բավական մեծ ծախքով սարի հետնակողմը փորելով և նորա քար ու հողը շինութենների աոաջևներումը լցնելով բավական խոր մտան գետի մեջ, և այս լցված հող ու քարը ջրի երեսից երկաթակապ հաստ գերաններով և փայտերով պատելով հառաջացուցին զանազան նավահանգիստք, որ մի գծի վերա լինելով այլև միմյանց մոտ, կազմում են այս րոպեիս մի բավական տարածուն նավահանգիստ։ Սոցանից ամենափառավորը, թե՛ աղյուսակերտ շտեմարաններով և թե՛ այլ հոյակապ շինությամբ, պատկանում է ժառանգական պատվամեծար քաղաքացի և աոաջին կարգի վաճառական Հայրապետյան եղբարց։ Ցավելի է նույնպես գետի սակավաջուր լինելը հուլիս և օգոստոս ամիսների մեջ, կամ երբ երկար ժամանակ փչում էին արևելյան քամիները, որովհետև խափան է լինում մինչև անգամ միջակ նավերի ընթացքին։

Օդը այդ քաղաքի բավական լավ է և բավական մաքուր և չոր. չկան նորա մեջ այն անմաքրությունքը, որ երևում են մոտակա քաղաքների մեջ, որպիսի է Ռոստովը։ Ջուրը նույնպես քաղցրահամ և մաքուր, որ հոսում է մի ապառաժից, ոչ շատ հեռի գետի ափից քաղաքի հարավային արևելյան կողմից:

Քաղաքը մերկ է ծառաստանից․ ոչ թե միայն չկան հրապարակական ճեմելիք կամ պարտեզք, այլև շատ սակավ կգտանվի այնպիսի տուն, որ մի երկու ծառ ունենար յուր բակում։ Թեև բոլոր բնակիչքը մեծ նեղության մեջ էին ցեխի երեսից, երբ սկսանում էին գարնանային և աշնանային անձրևները կամ ձյունհալը, այնուամենայնիվ դեռևս ո՛չ մինը քաղաքի գլուխ ընտրված պարոններից հոգ չէ տարել քաղաքը սալահատակ առնելու մասին, թեև շատ հեշտ ճանապարհ ուներ, կանոն դնելով