Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամենայն քաղաք մտանող շինականների սայլերից պահանջել, մի սալ քար ներս բերել քաղաքը, ինչպես սովորություն էր Տագանրոգի մեջ։ Եվ պիտո է ասել, որ այս ճանապարհով շատ շուտով հառաջ կգնար բանը, որովհետև ամառները և մանավանդ աշունքին հաշիվ ու համար չունին այդ քաղաքը մտած սայլերը, ցորենով, սեխով, ձմերուկով, այլ ունդեղեններով և այլն, և այլն։

Քաղաքը կամ նորա շրջակայքը չունին մի առանձին բերք, որ հատկապես նորան պատկանեին։ Նոր ժամանակներումս լսվում է, թե ձկնորսաթյունը Դոնի մեջ բավական հառաջադեմ է. այլև կարելի է հիշատակել այն, որ ամենայն տարի աշնան ժամանակ, մորթվում են այդ քաղաքում բյուրավոր ոչխարներ, որոնք ճարպը (ճրագուն, сало) ուղարկվում է սահմանից դուրս։ Շատ ժամանակ չէ, որ մի ֆրանսիական ընկերություն ոտք է հաստատել Նախիջևանի մոտ, որի խորհուրդը և զանազան մսեղեն պաշարներ պատրաստել Եվրոպա ուղարկելու համար։

Քաղաքի բնակիչքը բոլորը հայք են, բուն հայկական ուղղափառ դավանությամբ, որոնց մեջ գտանվում է միայն մի հատ պապական հայ, որ հանգուցյալ Ներսես կաթողիկոսը 1845 թվականի նոյեմբերի մեջ, կարգել էր ստորին եկեղեցական պաշտոնյաների և նորընծա քահանաների վերա վարժապետ, որ բարձր սրբազան Մատթեոս վիճակավոր արքեպիսկոպոսի ձեռքով 1849 թվականին բոլորովին հեռացվեցավ այդ պաշտոնից, որպես զգուշալի մարդ [1]։

Նախիջևանի բնակիչների թիվը, բացի հինգ հայաբնակ շրջակա գեղերից, հասանում է մինչև 12.000։ Կյանքը այդ քաղաքի մեջ միօրինակ է և ձանձրալի. կանայք և աղջիկները վարում են մի վնասակար և նստողական կյանք․ դոցանից շատը զոհ է լինում բարակացավ ասացյալ տկարությանը։ Զարմանք չէ, Նախիջևանում, ինչպես նաև առհասարակ Ասիայի մեջ, ըստ մեծի մասին գործածական կերակուրքը են խմորեղեն, որ մեծապես զորացնելով զոլոտուխա ասացյալ տկարությունը մանուկ մարդերի մեջ, սոցա պատանեկության հասակում, մինչև կերպարանագործվում էին կուրծքի և սեռական գործարանքը, մինչ արյունը առատությամբ վազում էր մարմնի դեպի այն սահմանքը, արդեն մեծ հաջողությամբ ձեռնտու են լինում, որ բարակացավական բլրակները բաժանվեին արյունից և նստեին թոքերի կազմվածքի վերա։ Բավական

  1. Ներսես Աշտարակեցին Նախիջևանի դպրոցից, որտեղ սովորում էր Նալբանդյանը, վտարեց Գաբրիել Պատկանյանին և նրա փոխարեն ուսուչից նշանակեց իր լրտես, կաթոլիկ Մկրտիչ Եգանյանին։ Նալբանդյանը դասի ժամանակ, հրապարակորեն ցույց տվեց Եգանյանին տգիտությունը և հեռացավ դպրոցից։ Այո եղավ Նալբանդյանի առաջին ելույթը բռնակալ Աշտարակեցու դեմ։