Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այլ հանդարտությամբ կատարելով յուր գործը, ամենայն ապահովությամբ աշխատում էր հասանել նպատակին: Նախիջևանցիք սովոր են բժիշկ մարդերից պահանջել այսպիսի շուտափույթ գործողություն. նոքա անհավան են նույնպես, որ տված դեղերը հիվանդի առողջ մերձավորների զգալիքի վերա չունին մի որոշ ազդեցություն. զոր օրինակ հոտ, համ, և այլն, և այլն կամ երբեմն նկատում են, որ մի սև շիշի միջից լցված սպիտակ ջուրը ծիրանագույն ներկում է արծաթի դրգալը կամ հետո սևացնում է ևս. այդպիսի դիպվածում, մանավանդ թե հիվանդը վախճանի, ի՛նչքան ծակ մարգարեությունք են լինում,— բժիշկը դատապարտելի է, անխղճմտանք է, նորա համար թե մի մարդ մեռած, թեմի հավ սատակած. այդ ի՞նչ դեղ է, մի՞թե կարելի՞ է այդպես կրակի նման սաստիկ դեղ տալ, եթե արծաթը չէ դիմանում, սևանում է, ողորմած հոգու փորը և աղիքը ի՞նչպես կարող էին չայքվիս Տկամի ամենևին մտածել, որ այդ ողորմած հոգու փորը և աղիքը արծաթ չէին, չկամի՞ փորձել, որ փայտյա գրգալի մեջ տեսանելոլ չէր այդ գոլնա փո խութ յոլնըտ։ Իսկ երբեմն, որովհետև գեղերը շատ անգամ տրվում են մի, երկու կամ երեք ժամը մի անգամ մի սեղանի գրգալ,— պիտո է օգնե ասում է — հիվանդին այդ աննշան քանակությունը կամ եթե ամբողջ օրի մեջ նշանակած է մի հատադեղ pilula Ասիացու հատկական բնավորութեններից մինն է չափազանց լինել ամենայն բանի մեջ, մինչև անգամ և գեղերի մեջ. նա չկամի հասկանալ, թե գեղերի օգտակարությունը և վնասակարությունը մեծ մասնով կախված է չափերից միայնւ Մի գեղի մի երկու ցորենակշիոը փրկարար է մի հիվանդության մեջ, իսկ երեք կամ չորսը մահադեղ։ Այսպիսի ասիական և անտեղի պատճառաբանությամբ բամբասվում է այդ քաղաքի մեջ մեր գիտնական բարեկամ, խոհեմ և մարդասեր բժիշկ Ֆրանց Իվանովիչ Գեռռեվինը։ Ի՞նչ օգուտ, որ չէ ճանաչում ժողովուրդը նորա հարգը, ի՞նչ օգուտ, որ չգիտե ժողովուրդը, թե խնայելով պիտո էր ներս բերել կազմվածքի մեջ օտար մարմիններ, չգիտե, թե ամենայն գեղ որքան ևս օգտակար լիներ գա մի տկարություն բժշկելու մեջ, այնուամենայնիվ վնասակար էր կազմվածքին ընդհանրապես, չգիտե որ մի ցորենակշիռ ավելորդ գեղը խլում է կազմվածքի կյանքի գումարից սորա տասը ֆունտը» Եվ ավելի լավ է, ուղիղ ճանապարհով, երկու օր, երկու շաբաթ, կամ երկու ամիս հետո առողջանալ, քան թե վտանգավոր կերպով այդքան հառաջ։ Պիտո էր իմանալ, որ ամենայն ցավի բժշկության մեջ բնությունը գործակատար է շատ կերպով, և թե բնությունը երբեք չէ կարող ենթարկվիլ որևիցե ստիպանքի։

Նախիջևանի ժողովուրդը երկար ժամանակ Ղրիմում կենակից