Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լինելով թաթարների հետ, վեր է առել նոցա շատ սովորությունքը, որ մինչև այսօր ևս պաշտում է որպես բուն ազգային սովորությունք։ Բնակիչների զգեստը, որ սկզբումը բոլորովին համաձայն էր թաթարի ձևերին, այժմ ենթարկված է մեծ փոփոխության։ Այր մարդիկ զգեստավորվում են համարյա՛ թե եվրոպական ձևով, բայց կին մարդերի մեջ, մանավանդ պառավների մեջ, կան դեռևս բավական թաթարի ձևեր։ Ամենագեղեցիկը և ամենալավը այս սովորութեններից է այն, որ օրիորդքը ծածկում են յուրյանց գլխին բարխատյա կամ ատլասյա ոսկեղեն կամ արծաթեղեն ժապավենով շրջակարած և նույնպիսի փունջ կախած մի կողմից ֆես. ափսո՛ս, որ այդ բանը վերջացնում են օր ըստ օրե։ Հոգով չափ ցանկալի էր, որ այդ գեղեցիկ սովորությունը այնքան երկար մնար, որքան կարելի էր։

Ժողովրդի կենակցությունը թաթարի հետ, որպես և նորա ձևերը ընդունելը մեծ ազդեցություն է ունեցել և հայկական լեզվի վերա. Նախիջևանի լեզուն պատկանում է Տաճկաստանի բարբառին, թեև չունի մի քանի բառեր և մասնիկներ, որ գործածության մեջ էին Տաջկաստանի մեջ։ Նախիջևանի լեզուն, որպես և ղրիմեցոց լեզուն, ունի յուր մեջ շատ և շատ թուրքի և թաթարի բառեր ու ոճեր, այնպես, որ այդ լեզուքը չիմացողը կդժվարանա հասկանալ նախիջևանցուն, և այդ բառերը գործ են ածվում անխտիր որպես բուն ազգային բառեր։ Նախիջևանի լեզուն— մանավանդ այս վերջին տասն տարու մեջ — ընկել է և այժմ ևս գտանվում է մի նոր ավերանքի տակ. եթե հառաջ հարյուր բառի մեջ երեսունը թուրքի ու թաթարի էր և մնացած յոթանասունը բուն հայկական, այժմ այդ յոթանասունից երեսունը կամ քառասունը փոխանակում են ռուսի բառերով, այնպես, որ ներկա ժամանակումս նախիջևանցին խոսում է ռուսերեն և թաթարերեն, քան թե հայերեն, որովհետև հարյուր բառի մեջ հազիվ մնացել է երեսուն կամ քառասուն հայկական բառ։ Ողբալի և արտասվելի բան, այն երիտասարդ մարզիկը, որ հարակցություն ունեին ռուսների հետ, ամենայն կերպ աշխատում են յար յան ց հայերեն խոսակցության մեջ որքան կարելի է շատ գործ ածել ռուսի բառեր։

Նոքա մտածում են, թե որքան այլանդակեն յուրյանց լեզուն օտարի բառերով, այնքան խելացի և բան հասկացող էին համարվելու, և այս պատճառով ամբողջ նախադասությունը շատ անգամ ռուսի անդեմ բայերից, տաճիկ վերջավորութեններով կամ թաթարի բառեր հայկական վերջավորութեններով ծառայում են Նախիջևանի ժողովրդին որպես միտք բացահայտելոլ հնար։ Այդ բարբառը մինչև այն աստիճան այլանդակված է, որ ոչինչ ազնիվ մտածությունը չէ կարելի ղորանով բացատրել, որովհետև ժողովրդի կյանքը ամենևին նյութական և ամենևին