Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այլև երկաթ, յուղ և կաշի, որոնց առ ու տուրքին ծանոթ են Նախիջևանցիք:

Մի մարդ չէ կարող այս բաները առնել, բայց եթե հինգ տասն երևելի հարուստք միանային և միաբան ումով սկսեին գործ կատարել, այն մամանակ նոցա հաշվատունքը Նախիջևանի և Մարսեյլի մեջ, առանց ամենայն տարակուսի, ոչ թե միայն պակաս լինելու չէին եվրոպական հաջվատներից, այլ մի փոքր ավելի ևս, որովհետև եվրոպական ընկերությունքը երկրորդ և երրորդ ձեռքից ստանում էին ապրանքը, մինչդեռ հայը անմիջական միջնորդ էր լինելու ռուսաց երկրագործի և Եվրոպայի մեջ։ Եթե եվրոպացին, երրորդ ձեռքից ստանալով մի ապրանք, որից արդեն քանի մարդիկ շահվել էին, ուրեմն հետևաբար և թանգացած էր ապրանքը, եթե սորան վաճառում է նա Եվրոպայի մեջ և դարձյալ միլիոններ է վաստակում կարճ ժամանակի մեջ, ի՛նչ պատճառով դորա անմիջական վաճառատունը չէ շահվելու կրկին անգամ ավելի։

Երկրագործություն ասացյալը, ամենևին եվրոպական կերպով, որ ավելի ճիշդ խոսելով, պիտո էր ոսկու հանք անվանել, անտես է արած բոլորովին այդ քաղաքի մեջ։ Երկրագործության զանազան ճյուղերը, որպիսի են մեղվադարմանության (пчеловодство) և շերամադարմանություն (шелководство) նույնպես բարձի թողի են արած։ Ի՞նչ գեղեցիկ և պտղաբեր դաշտեր կան Նախիջևանի շրջակայքում, ուր կարելի էր միլիոնավոր փեթակներ պահել, որքան պարապ և ամայի թողած դաշտեր, որոնց վերա շատ փոքր արծաթով կարելի էր թութի անտառներ գոյացնել շերամադարմանության համար, բայց ոչ ով սիրտ չունի մոտենալ բնության և փորելով նորա արգանդը հանել և ստանալ նորա անսպառելի գանձատնից ոսկին և արծաթը։ Երանի՛ էր, եթե գո՛նե արվեստներ ծաղկեցուցած լինեին բնութենից հեռանալով, բայց և այդ չկա մեջ տեղում: Նախիջևանի մեջ չկա ո՛չ մի բանի գործարան, բացի աղյուս և կղմինդր շինելու ախոռներից և փոսերից, բացի կիր շինելու հնոցներից, որոնք, անհրաժեշտ բաներ լինելով շինվածքի համար երևում են հարկավորաբար հառաջացուցած։

Զարմանալի՜ բան. Մոսկվայի և Պետերբուրգի կամ այլ քաղաքների մեջ, Ռուսիայում, տավարի կամ ոչխարի ճարպը, մշակները, ապրուստը, բնակության վարձը, մի խոսքով ամենայն բան թանկ է քան թե Նախիջևանի մեջ. բայց այդ քաղաքներում պատրաստում են ստեարինյան ճրագներ և ուղարկելով, չասեմ ուրիշ տեղեր, այլ միայն հարավային և Փոքր Ռուսիա, շինում են միլիոններ. ինքը նախիջևանցին գնում է այդ ճրագը Նախիջևանի մեջ վճարելով յուրաքանչյուր ֆունտի համար 28,