Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

29 կամ 30 կոպ. արծաթ։ Բայց չկան մարդիկ, որ ընկերություն կազմելով բանային մի օրինավոր գործարան ալդ բանի համար։ Ամենայն ինչ ձեռնտու էր դյուրագին պատրաստությանը, և եթե ընկերությունը ամեն մի ֆունտը քսանևհինգ կոպեկով ևս արձակեր, այնուամենայնիվ ստանալու էր մեծ օգուտ, մանավանդ գրավելով բոլոր հարավային Ռուսիայի մեջ այդ ճրագի վաճառականությունը ավելի դյուրագին վաճառելով, և ավելի մոտ լինելով այդ սահմանին։

Ւ՛նչ է պատճառը որ չկա այս բաներից ոչ մինը, ի՛նչ է պատճառը, որ ժողովուրդը միմյանցից բաժանված, փեռեկտված, չկամի ամենևին ունենալ մի որևիցե ընկերություն, ինչո՛ւ այդպես հալածված է այդ քաղաքից ընկերսիրության հոգին, ինչո՛ւ նորա բնակիչներից շատերը պարապում են մի մեքենական վաճառականությամբ, որի հիմքը էր փոխառություն և փոխատվություն։ Հարստությո՞ւն չկա այդ քաղաքի մեջ,— ո՛չ. որովհետև Նախիջևանի ժողովուրդը համեմատելով Ռուսիայի եզերական քաղաքացիների հետ, միջին թվով, շատ վեր է և ճոխ յուր հարստությամբ։ Գլխավոր պատճառը քաղաքի հետ մնալուն է ժողովըրդի անդաստիարակությունը և անկրթությունը, սորանից հառաջանում է անմիաբանությունը և այն պատերազմը, որ լույսը և ճշմարտությունը պիտո է ունենային խավարի և ստության հետ։

Փառք աստուծո, Նախիջևանը ունի այսօր եթե ոչ շատ, գոնե մի քանի ընտիր որդիք, որ վաղուց ահա ազատված լինելով աոիական պըղտոր տեսութեններից, և ամենայն կերպով ամենայն ջանք գործ դնելով քաղաքի և հասարակության օգտի համար, աշխատում էին մի փոքր բան հասկացնել այն, մինչև այժմ ասիական հոգու վայրենի և բարբարոս ազդեցության տակ մնացած պարոններին, որոնց անձնասիրությունը, շահասիրությունը, փառասիրությունը և խավարասիրությունը մեծ էր, քան թե նոցա հայությունը և ազգասիրությունը։ Պարզ երևում է ահա սորանից, որ Նախիջևանի այդ ընտիր որդիքը պիտի մի բարոյական պատերազմ կատարեին խավարի, տգիտության, ստության և բարբարոսական կամակորության հետ։ Հայտնի է և այն, որ ստությունը, ինչպես եղած է միշտ և կա այժմուս աշխարհի երեսին, պիտո է շատ հետևողներ ունենար, քան թե կարող էր ճշմարտությունը գտանել, որովհետև ստությունը, խաբեբայությունը արծաթ ունի, նա կաշառքը ձեռքին նստած է պատրաստ, նա կարող է դորանով հաճոյանալ մարդերին և մի անցավոր և ունայն փառք ճարել, իսկ ճշմարտությունը չունի այդ նյութական նախամեծարությունքը, նա մի վերին և գերամեծար առաքինություն է, նորա ճանապարհը նեղ է և փշոտ, նորա դրոշակը կրողի վերա