Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Նախիջևանը, մեր սիրելի Նախիջևանը, ամենայն կարեկցության արժանի Նախիջևանը տեսանելով այս րոպեիս յուր վիճակը, գո՛նե պիտի բարվոքեր ներկան գալոց ժամանակները ապահովելու համար. գո՛նե այժմ պիտո է հոգաբարձու լիներ մի արծաթագլուխ կանաչացնելու համար, մի լինելոց ուսումնարանի մասին, եթե ոչ այժմ, գոնե ապագայումը. և մի՞թե չէ կարելի սկսանել այժմ մի հիմնավոր հոգաբարձություն այդ բանի համար։ Ինչո՛ւ պիտի հրաժարվին երևելի հարուստները հիսուն մանեթ, միջակ հարուստները քսանևհինգ մանեթ, իսկ հասարակ ժողովուրդը տասներկու մանեթ ամենայն տարի ազգային գանձանակը ձգելուց։ Տարակույս չկա, որ հարուստ մարդը հարյուր արծաթ ևս կհամաձայնի ձգել, և գյուղացիք անգամ կարող են մասնակից լինել գորան։ Մի՞թե քաղաքը չէ կարող գոյացնել յուր լինելոց ուսումնարանի անունով արդյունքի աղբյուրներ, մի՞թե յուր անշարժ կայքերից և քսան հազար գեսյատին հողի արդյունքից չէ կարող հինգ հազար մանեթ հետ ձգել տարին ուսումնարանի անունով, եթե այդ կայքերի և հողերի կառավարությունը տնօրինվեր հասարակության կամքով և գիտությամբ, այլև նորա օգտի համար։ Մի՞թե մի իմաստուն և ազգասեր քաղաքագլուխ խորհուրդ կատարելով քաղաքի գլխավորների և ամբողջ հասարակության հետ սահմանե այս կարգերը, ժողովուրդը պիտո է ընդդեմ դառնա։ Ի՛նչ է ժողովրդի բեռը ազգի և հասարակության համար, օրի ծանրության տակ հարստահարված լինելով, չկարողանար այս քաղցր լուծը հանձն առնուլ։ Ի՛նչ է պատճառը, որ Կոստանդնուպոլսի մեջ, և այն մարզիկը, որ Վանա կողմերից եկած էին բեռնակրություն անելու համար, յուրաքանչյուրը այդ պանդխտական և մշակ մարզերից վճարում է ազգային դպրոցների, հիվանդանոցի, աղքատանոցի, անկելանոցի օգտի և պահպանության համար տարին հինգ տասն մանեթ, չնայելով, որ մյուս կողմից Խատտի-Հյումայանի դուրս գալուց հետո, Տաճկաստանի լուծը ծանրացած էր նորա քրիստոնյա հպատակների վերա։ Մի՞թե նախիջևանցու սրտից այնքան թողել է աստուծո երկյուղը և ահը, ազգասիրությունը և վերջապես զավակասիրությունը (որ ամենայն անառանք ևս ունին), որ յուր քաղաքի մեջ նստած, վայելելով ամենայն ազատություն ամենայն նեղութեններից, վայելելով, փառք աստուծո, ռուսաց մարդասեր և օգոստոսափառ կայսրների շնորհքը, չէ պիտո հրաժարի յուր զավակների կրթության և ապագա բարօրության համար, տարեկան մի բան վճարել ազգային գանձարանին ուսումնարանի անունով։ Ոչ ոք այդպես վատ կարծիք չունի Նախիջևանի մասին, մանավանդ տեսանելով, որ լուսավորության սերը օր ըստ օրե արմատ արձակելու վերա է, թեև սակավ մարգերի մեջ։ Ի՛նչ պիտո է առնել, պիտո է հուսալ,