Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Մեր ազգին հարկավոր են ճշմարտապես ազգի վերա մտածողը և ո՛չ թե այդպիսի սուտ ազգասերք, որոնք ազգասիրության դիմակ ծածկեղով երեսի վերա, երկաթի կոշիկները հագած, մաշել են Հայաստանի քաղաքների և դյուզերի շեմքերը, սորան վատաբանելու, նորան պարսավելու, յուրյանը սուտ արժանավորությունը սուրբ թարգմանիչների, Սահակի, Մեսրովբի և Խորենացու արժանավորաթեններին նման քուլը տալու համար։ Տեսած ենք այդպիսի սուտ ազգասերներից և այնպիսիքը, որ յուրյանը լեզվի քերականությունը անգամ չգիտեին, որ ծնած էին միմիայն խաբեբայության համար, և համարձակվում էին բազմության մեջ, ամենայն ամոթ ու պատկառանք հետ դրած, մեծ մեծ խոսել, թե հասուցած էին 400 աշակերտք[1]:


Ովին են խաբում, թո՛ղ գնան յուրյանը գյուղերումը պարծենան շինականների առաջև, բայը մի օրինավոր ընկերություն այդպիսի անամոթ լրբությունը կարող էր միայն լրացյալ արհամարհանքով վարձատրել։

Մեր ասած ուսումնարանը նման չէ այդ օրսկուրանտների ուսումնարանին. դոցա վարժապետքը, այն ողորմելի և թշվառ էակները աշխարհի երեսին, արժանի չէին ամենևին առանց պատրաստության ոտք կախել մեր խնդրած ուսումնարանի շեմքի վերա։ Այն ուսումնարանը, որ կարող էր լուսավորության ավազան դառնալ մեր ազգի համար, պիտո է ուսուցաներ յուր աշակերտներին, հայերեն, հունարեն, լատիներեն, ֆրանսիարեն, գերմաներեն և ռուսերեն, ընդհանուր պատմություն, ընդհանուր աշխարհագրություն, հայոց պատմություն, ռուսաց պատմություն, հնախոսություն, օրենսգիտություն, վաճառականության ուսմունք, վաճառականության պատմություն, վիճակագրություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ընդհանուր բնական պատմություն, գյուղական տնտեսություն, մեքենականություն, կրոնագիտություն, վայելչագրություն և նկարչություն։ Ահա՛ այն ուսումնարանը, որի շինելը ցանկալի և հոգով չափ փափագելի էր մեր ամեններիս սրտի համար:

Մի անփարատելի տխրություն է գալիս իմ վերա, երբ մտածում եմ, թե իմ սիրական հայը առաջնորդված լինելով մինչև այժմ օրսկուրանաների ձեռքով, կարդալով Հիշատակարանս - իմ միայնության և տխրության զավակը - ծիծաղելու էր իմ վերա, ծաղր առնելու ինձ, և

դեռևս մի կարեկցություն ցույց տալով ասելու էր, «խեղճ մարդ, ինչ բաներ

  1. Ակնարկում է Ն. Աշտարակեցու կողմից Թիֆլիսում հիմնադրած Ներսիսյան դպրոցը, որի մասին Նալբանդյանը բացասական կարծիք ուներ։