Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յուր առաջև դրած առարկայի պատկերը, նույն լափով մի մատենագրություն, որի մեջ ստուգապես երևում էր ազգի կյանքը և պատկերը, սորա հակառակ, անպիտան է՝ եթե հայելին ուղիղ չէ և չէ ցոլացնում ստուգապես այն թանի պատկերը, որ ցույց էիր տվել, այսպես և մատենագրությունը։ Այդպիսի մի մատենագրություն, որի մեջ այրը քե է երևում, իսկ քեն այր, շինովի և խարդախություն է, ստության վարագուրով դիմակավորված մի անձնավորություն: Ահա այդ մատենագրության մեջ վաստակում են հայոց ազգի սուտ ազգասերքը և մյուս նոցա ընկերքը, փառք և պարծանք դոցա։

Եվ մատենագրությունը, որ հարազատ մնալով ազգի կյանքին հառաջ է շարժվում այժմ մի քանի ճշմարտասեր և հեռատես պարոնների ձեռքով, հալածանքի տակ է ներկայումս, և այդ մատենագրության աշխատավորների վերա արձակվում են խավարի զինվորների խեցեղեն նետերը — լարակտուր աղեղներից։ Հուսահատության հետևանքը խելագարություն է, իսկ խելագարի համար չկա կանոն, կամ պատշաճ, որովհետև խելք, բանականություն։ չկա։ Այս դրության մեջ են այժմ սուտ ազգասերքը տեսանելով, որ բուն ազգային հարազատ մատենագրությունը հառաջ է շարժվում, տեսանելով, որ նորա անխոնջ գործակատարքը արհամարհելով ամենայն արգելք և խափան, աշխատում են բանալ ազգի աչքը և դորանով հողի հետ հավասարեցնել սուտ ազգասերների և մյուսների անունը և անպարծանք հիշատակը։ Հուսահատությունը կատաղեցնում է ճշմարտության հակառակորդքը, որովհետև ոչինչ արգել չէ ճշմարտությանը խորտակելու գլուխը խավար վիշապի, որ դարերով ծծել է մեր խղճալի ազգի արյունը, քամել է նորա վերջին ուժը և շինելով նորան մի մեռյալ դիակ, մի անշարժ և անկենդան էակ, զվարճանում է յուր հաղթությամբ։

Այդ խավարատեսիլ գիշերի զավակները, կամելով վնասել ճշմարտության հրապարակական քարոզիչներին, գայթակղության որոգայներ չարեցին ազգին, ասացին գրով և բանիվ, «հեռի մնալ ճշմարտության քարոզիչներից, որպես ազգի անարգողներից և չընդունել նոցա գիրը կամ բանը», բայց ազգի մեջ, փառք աստուծո, գտանվեցան մարդիկ, որ սիրեցին ճշմարտությունը և ընդունեցին նորան, թեև փոքր էր այդ մարդերի թիվը, այնուամենայնիվ ճշմարտության քարոզիչը հերիքացան և յուրյանը գիրը կամ բանը չուղարկեցին այնպիսի մարգերի, որ ամենևին խնդրած չէին, ճիշտ պահելով մեր տիրոջ Քրիստոսի խրատը, թե «Մի՛ արկանէք զմարգարիտս ձեր առաջի խոզաց, զի մի առ ոտն կոխեսցեն». և այս պատճառով ևս ազատ մնացին այն ծանր և անպատիվ աշխատութենից, որ օբսկուրանտների լրագիրը հանձնառու լինելով