Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կանգնեցնեին ընդհանուր ազգի լուսավորության ավազան։ Բայց թե ո՛ր չափ հաջողեցավ նոցա իրագործել յոլրյանց գաղափարը, թե ինչ հանգամանքների մեջ ոտք կոխեցին Հայաստան, թե ի՛նչ ընդունելության պատահեցան և ինչպես կատարեցին յուրյանը ասպարեզը, իմ սիրտը չէ դիմանում մի առ մի նկարագրել։ Ես տեսանում եմ, որ պ. Ւսահակյանցը ամենևին անտեղյակ է մեր մատենագրության պատմությանը։ Խորհուրդ ենք տալիս օրինավոր կերպով կարդալ և հասկանալ Խորենացին, և եթե բնագիրը անհասկանալի է, փառք աստուծո, շուտով ռուսերենը ևս դուրս կգա, պ. էմինի աշխատությամբ թարգմանված։ Այդ թարգմանությունը կարող է պ. Ւսահակյանցին և ուրիշներին հասկացուցանել Խորենացու Հայոց պատմությունը, ըստ որում ներկայումս հայոց լուսավորությունը այն թշվառ դրության մեջ է, որ ազգը ավելի շուտով կհասկանա Խորենացին ռուսերեն, քան թե հայերեն։ Խորհուրդ ենք տալիս նույնպես կզւրգալ Ղազար Փարպեցու նամակը գրած Մամիկոնյանց տիրոջ Վահանին, որովհետև այդ տեղից շատ բան է երևում ։

Եթե հինգերորդ դարումը Սահակ և Մեսրոպ խնկելի թարգմանիչքը հոգաբարձու եղած չլինեին, և նոցա աշակերտքը ինքյանք գնացած լինեին Եվրոպա և Ալեքսանդրիա ուսանելու, այն ժամանակ նոքա ևս կարող էին ասել այն, ինչ որ ասում ենք այժմ մենք, ազգի հոգաբարձությամբ ոչ եթե գիտության կաթն, այլև որչ մի բաժակ լոկ ջուր խմած չլինելով:

Պ. Իսահակյանցը ասում է, թե «ես մեր մեծատունների և հոգևոր իշխանների սիրտը կարևեր խոցելուց հետո, ասում եմ,— թե նորա հետ խոսելու վերա ևս կասկած ունինք»։ Զարմանք, որ պ. Ւսահակյանցը խառնափնթորում է և չէ հայտնում, թե — ո՞վի ում հետ խոսելու վերա է իմ կասկածը, և այդ բանի հետ ի նչ հարակցություն ունի մեծատոլնների և հոգևոր իշխանների վիրավորությունը։ Ես ասել էի և ասում եմ այժմ ևս, որ մեծ կասկած և երկբայություն ունիմ մուզաների խոսելու մասին պ. Ւսահակյանցի հետ։ Բայց նա, առանց լուծանելու իմ երկբայությունը, մեջ է բերում մեծատունների և հոգևոր իշխանների վիրավորությունը, ըստ ամենայնի անտեղի։ Շատ հին, մաշված ու տրորված խորամանկություն է, որ գործ է դնում պ. Ւսահակյանցը, կամենալով հաճոյանալ մեծատոլններին և մյուսներին, և մեզ որպես թե վատամարդիկ շինելով, բայց զուր է անհանգիստ լինում, իմ համար միևնույն է ազգուրաց մեծատունների և իշխանների բարեկամությունը կամ թշնամությունը դեպի ինձ, ոչինչ հարակցություն չունիմ նոցա հետ, և եթե ինքը պ. Ւսահակյանցը, որպես մանկավարժ, ստիպված է ասիական հին