Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սովորությամբ ամենայն մարդու աղա՛,— աղա՛ ասելով գլուխները յուղել և յուր անձը պահպանել, բարյավ վայելե յուր սովորությունը, չենք ագահում այդ աննախանձելի բախտին։

Պ. Իսահակյանցը, կամենալով ցույց տալ յուր սրամտությունը, ասում է, թե կասկածավոր մարդու վիճակը կարող եմ տեսանել, իմ ողորմած պարոն Կոմս Էմմանուելի ճշգրիտ նկարագրութենից, և թե ինձ ևս դժբախտաբար տեսանում է այն կասկածավոր մարգերի կարդում, հավատացած լինելով, եթե պ. Կ. էմմանուելը իմանար, որ այդ ստորադրությամբ պիտի աոարկվեր իմ կասկածավոր գրությունը, ամենևին գրելու չէր այդ բանը։ Եթե ես պ. Կ. էմմանուելի նկարագրած կասկածավոր և երկչոտ մարդը լինեի, չէի կարողանալու դրականապես խոսել այս կամ այն բաները պ. Ւսահակյանցի հետ, և թե մի հաստատ բնավորությամբ մարդ, հավատ չընծայելով մի անհիմն բանի երկրայի, նա չի կարող ընկնեչ այն կատեգորիայի տակ, ուր դտանվում են կասկածավոր բնավորության տեր մարդիկը։ Այլ է մի անհավատալի բանի վերա հիմնավորապես կասկածել, այլ է կԼայարաէյալ եր1|յոսլ լինել, ինչպես ասել էր պ. Կոմս Էմմանուելը։ Եվ պ. Իսահակյանցը ի՛նչ տեղից իմանում է պ. Կոմս իմմանոլելի կարծիքը, մինչև անդամ նորա մտքից չանցած բաների մեջ. ուստի՞ դիտե, որ նա չէր նկարագրելու կասկածավոր մարդերի վիճակը, եթե ես առարկվելու լինեի ղորանով, մի՞թե այս ևս Մուզան է ասել պ. Իսահակյանցին։

Ես հավատացած եմ, որ եթե պ. Կ. էմմանուելը մի պակասություն տեսանե իմ վերա, այնքան ազնիվ կլինի, որ նախ և հառաջ ինքը կհրապարակե նորան, ցանկանալով ավելի կատարելության մեջ տեսանել իմ արժանավորությունը, ես ևս անխնա կպատժեմ պ. Կոմս էմմանուելի պակասությունքը, եթե տեսանեմ, և հավաստի եմ, որ շնորհակալության կստանամ նորանից։

Պ. Իսահակյանցը ասում է, թե չգիտե մի այնպիսի ազգային ավանդությոլն, որ պատմեր մեզ, թե Մասյաց ոաքումը կա մի փոս դժոխք անվանված հնումը. դորա մեղավորը ես չեմ, ինչու չէ ուսանում, և Խորենացու ասածի նման լինում է — աշակերտ հեզդ աո ուսումն և փույթ աղաի վարդապետել, նախ քան ցտեսությունն աստվածացան։ Պարոնը ասում է, «եթե կա ևս մի այդպիսի փոս, ապա ուրեմն Հայաստանը պատրաստել է նորան, յուր վսեմությունը և պարծանքը ուրացող մուրացկան որդոց համար», ես հավելացնսւմ եմ դորա վերա և այս, թե — սուտ պարծեցող, աղքատ հպարտ, տգետ և կամակոր որդոց համար, որ միտ չդնելով յուրյանը հոգեկան չքավորության վերա, հրատարակում են յուրյանը անձը առատացած ամենայն բանով, աղայական մեծամտությամբ