Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տգիտանալով յուրյանը սնանկությունը, Այդ փոսը յուր խավարովը, որ թագավորում է նորա մեջ, կարող է լավ ապարանքի տեղ ծառայել օբսկոլրանտների համար, կարծեմ, որ պ. Իսահակյանցը ևս որպես օբսկուրանաների նիզակակից, կարողանա մի մութն անկյուն գտանել այգ տարտարոսի մեջ։

Զարմանք է, ինչպես չէ վախեցել Պ. Իսահակյանցը, թե մի գուցե պ. Կ. էմմանուելի նկարագրած կասկածավոր մարդերի կարգը ընկնի, որովհետև երկբայությամբ խոսում էր նախասացյալ փոսի վերա։ Պ. Իսահակյանցը ասում է, թե չէ ասել, որ Մասիսը բնակարան է մուզաների. ասելը ի՛նչպես կլինի, կոտոշներո՞վ, մինչ խոստովանում է, թե Մասյաց գարևանդից Մուզան կանչել է և ղագարեցուցել է նորա գոչյունը,— նշանակում է, թե մուզայք կան Մասյաց դարևանդի վերա: Իսկ այն բանը, թե «Հայաստանը ունի յուր ծոցումը քնքուշ մուզայք, որոց անմահ հիշատակները անգագար ողբում են և կոծում են ազգիս փառք և պարծանքը ուրացող մարդկանց գլուխը». ես ամենևին չեմ հասկանում, թե ի՛նչ կամի ասել, որովհետև նայելով քերականական կանոններին, ուրիշ խոսքերով միևնույն միտքը այսպես է դուրս գալիս, թե «անմահ հիշատակները մուզաների, որ Հայաստանը ունի յուր ծոցումը, անդադար ողբում են և կոծում են ազգիս փառք և պարծանքը ուրացող մարդկանց գլուխը».— նշանակում է, Հայաստանի մուզաները չեն, որ ողբում են, այլ նոցա անմահ հիշատակները: Այսպես չէ կարելի խոսել, որովհետև բուն անմտություն է։ Բայց արի տես, որ ես և իմ նման մարդիկ շատ, թող ասել և ճյոաիսափայլ կտրիճ և անխարդախ օրագիրը, առանց կարոտելոլ վերացական անունների գործածությանը, առանց կարոտելա քնքուշ մուզաների գործակցությանը, ողբում ենք անդադար օբսկուրանտների թշվառ գլուխը, և շատ կարելի է, որ մեր արտասուքից մի քանի կաթիլ բաժին հասած լինի և պ. Իսահակյանցի գլխին:

Ինչ որ վերա բերում է պ, Իսահակյանցի պեգագոգիայի մեջ ամենավերջին թուլությանը, ավելորդ է խոսել, որովհետև այգ պարոնը մի ասիական անմխիթար դպրոցում այբուբենք միայն ուսանելով կարող էր գուցե այբուբենը ևս ուսուցանել, բայց պեդագոգիան շատ կարծր բան է նորա գյուրափխրելի ատամների համար։

Պ. Իսահակյանցը ասելով «երանի՛ կլիներ, որ և իմ բախտը հաջողեր այգ համալսարաններումը մի հիմնավոր կրթություն առնելու», համաձայնում է իմ իստակ սրտից տված խորհրդին — մի բարեկարգ դպրոցում ստանալ մի հիմնավոր կրթություն, բայց երանի տալուց հետո իսկույն աշխատելով ծածկել յուր անկրթության մեղքը, շարունակում է