Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ասիական կամակորությամբ.— «բայց մի մեծ կորուստ չուն իմ», հառաջ երանի տվեց, հետո, կորուստ չունի, որի՞ն հավատանք։ Խեղճ մարդ, ինձ աբեղա է կարծում, որովհետև անտեղի մեջ բերելով Առաքելու ասածը. «Եթե զլեզուս մարդկան խօսիցիմ և զհրեշտակաց, և սէր ոչ ունիցիմ, եղէ ես իբրև զպղինձ, որ հնչէ, կամ իբրև զծնծղայս որ ղողանջեն և այլն». և թե «մի յուսմունս օտարոտիս և պէսպէսս դան դա լիք», կամենում է խելքիս նստեցնել, որ լուռ մնամ նորա անկրթության և տեսութենից հառաջ աստվածաբանության վերա։ 0՛վ է ասել նորան, որ կրթություն ստանալով պիտո էր անպատճառ սերը կորուսանել, մի՞թե կրթության հետևանքը անսիրելիություն է. ամենայն մարդ կարող է պահպանել յուր մեջ այդ աստվածային մասնը, եթե ուներ, կրթությունը և լուսավորությունը առավել աճեցնում են և կերպարանագործում են սերը։ Բայց ես տեսանելով, որ պ. Եսահակյանցը հոժարամիտ է շատ... մարդերի հետ չարաչար գործ դնել սուրբ դիրքը, բոլորովին հրաժարվում եմ նորան իմ զավակի կնքահայր շինելու մտքից, որովհետև կնքահայր ասացյալը պիտի լավ իմանա և ողջամտությամբ վարդապետն սուրբ գիրքը. պատճառ. մկրտության ժամանակ նա խոսում է և խոստանում է անբարբառ երեխայի փոխանակ, իսկ այն խոստմունքը, որ չէին հառաջանում դի֊ տակցութենից, և սուրբ դիրքը, աստվածային բանը ողջամտությամբ հասկանալուց, ընդունելի չէ մկրտության ժամանակ, որովհետև եկեղեցական խորհոլրդներից ոչ մինը չէ կատարվում մեքենաբար միայն։

Մի զարմանալի բան ևս ասում է պ. Եսահակյանցը, թե իմ քարոզությունը և նպատակը ամենևին համաձայն չէ իմ խոսքերին, ուրեմն իմ քարոզությունը և նպատակը այլ բան են, և խոսքերս այլ, շատ բարի, ինչ տեղից իմացավ պ. Եսահակյանցը իմ քարոզությունը և նպատակը, եթե ոչ իմ խոսքերից, և ո՞չ ապաքեն այդ իմ խոսքերից բաղկանում էր իմ քարոզությունը և նպատակը, այլապես չէր կարելի, պատճառ, ի՛նչ խոսքեր կարող էր գործ դնել մի մարդ, ամենևին թարմատար նշանակությամբ, որ դուրս լինեին նորա միտք հասկացնող բառերից և որ չէին բացահայտում այդ մարդու նպատա կը։ Մի՞ գուցե պ, Եսահակյանցը պ. Դյումայի կոմս Ֆենիքսի նման ամենայն բան գուշակում է գործ դնելով Մեսմերի արվեստը։ Մեղա, մեղա, պ. Եսահակյանցը խոսում է Մասյաց քնքուշ մուզաների հետ, որոնց համար պատմում են, թե շատ անգամ գլորվելով Մասիսի ձյունապատ գագաթից և լանջից, սառուցի տեղ ծառայում են ծարավի մարդու համար, որովհետև ասում են, թե այդ քնքուշ մարմինքը ձգվելով որևիցե ջրի մեջ սաստիկ սառուցանում են նորան. երևի թե պ. Եսահակյանցը փոստով ստանում է Մասյաց դարևանդից այդպիսի մուզայք և նոցանից իմանում է ամենայն բան...