Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Պ. Իսահակյանցր անգիտանում է, թե որպիսի դպրոցներ կամեի, որ լինեին Հայաստանում, եթե Ներսիսյան ազգային փոքրիկ ուսումնարանը հավատարիմ չէ իմ սրտին ո՛վ գիտե ինչ պատճառավ և այլն։ Ինչ որ վերաբերվում է իմ ցանկությանը և դպրոցների որպիսությանը, պ. Իսահակյանցը կարող է կարդալ Հյոա|ւսափայլի 8-երորդ համարում տպած պ. Կոմս էմմանուելի Հիշատակարանի մեջ, որովհետև այն պարոնի խնդրած դպրոցները նույնպես ցանկալի են ինձ, որպես և ամենայն ճշմարիտ ազգասիրի։ Իսկ Թիվլիզի հոգևոր դպրոցը, որ հայտնի է անունովս Ներս|սւյան (պտուղ արտասվաց Եփրեմ կաթողիկոսի ի Հաղպատ), չէ կարող երբեք մի ուրախություն գոյացնել իմ մեջ, մինչև դա օրինավոր կերպով և իրավունքով արժանի լինի դպրոց անունը յուր վերա կրելու։ Այժմյան ժամանակումս, թող նորա ուրիշ բազմամասնյա թերությունքը, միմիայն այն ուղղությունը — ամենայն բան ուսուցանել օտարի լեզվով, հերիք պատճառ է, որ ամենայն հայի սիրտ օտարանա այդ դպրոցից և նայի նորա վերա, որպես մի խրտվիլակի վերա։ Կարծեմ որ այժմ կհասկանա պ. Իսահակյանցր, թե որպիսի դպրոց կամեի ես իմ ազդի համար։

Պ. Իսահակյանցը վիրավորվել է իմ ասելուցս մեծատունների մասին, թե մարմին էին դարձած, և մեղադրում է թե ինչո՜ւ համար շատ լավերի միջից, միմիայն մարմին դարձողների վերա մատով չեմ ցույց տվել, պատճառն այն է եղել, որ մեր մեծատուններից մարմին չդարձողները այնքան փոքր են և աննշան, որ չեն մտանում ընդհանուրի կարգը, իսկ մյուսները ընդհանրապես մարմին դարձած ենք ճանաչում, որովհետև հոգու համար ոչինչ հոգաբարձություն չենք տեսանում նոցա կողմից։ Եվ պ. Իսահակյանցից ջատագոված գործերը այդ մեծատունների, որ մեզ հայտնի չեն, այն ժամանակ միայն կընդունենք, երբ պ. Իսահակյանցը օրինավոր վկայությամբ կապացուցանե, ըստ որում երեխայական օղաբախությունը բանականության դատաստանի առաջև հարդ չունի։ Պարոնը ասում է. «ի՜նչպես կարելի է անմիջապես և անտարբեր պախարակել և այլն», չդիտեմ ի՜նչ է հասկանում — անմիջապես ասելով« ես, որպես և ուրիշները, հասկանում եմ այդ խոսքով այն իդեան, որ հասկացվում է լատինական immediate կամ ռուսաց непосредственно խոսքերով, ուրեմն մեծատուննւերի մասին միջապե՞ս հարկավոր էր խոսել, через г. Исаакянца что ли չեմ հասկանում։ Ամենևին վատ չէր լինելու պ. Իսահակյանցին, խոսելուց հառաջ մի փոքր մտածել ուսանել, որովհետև ամենևին անգետ լինելով մտածության, կարելի չէ խոսել և ոչ իս՛կ բան հասկացնել։

Պ. Իսահակյանցը հարցանում է. «Սիրելի, այդ ինչ ճշմարտություն