Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մոտակա հայ ժողովրդին, որին մի չար բախտով անձամբ անձին վկա եմ գտանված: Պ. Իսահակյանցը այս տեսակ աբեղաներին անվանում է երանաշնորհ, բազմերախտ և սրբազնագործ, և նոցա գործը, հիշատակ ճշմարիտ ազգասիրության։ Իմ աչքումը այն մարզիկը, որ պարապում էին այսպիսի գործերով, ոչ թե միայն քրիստոնյա չեն, ոչ թե միայն քահանա, կամ եպիսկոպոս չեն, այլև, մարգ չեն։ Վա՜յ և դատապարտություն դոցա հավիտենական։ Եթե պ. Իսահակյանցի համար այդ, քաղաքական և եկեղեցական օրենքներով, որպես սոսկալի սրբապղծություն, դատապարտված գործերը են հիշատակ ճշմարիտ ազգասիրության, եթե այդ գործակատարքը են բազմերախտ, երանաշնորհ և սրբազնագործ, թո՛ղ նոցա բարեխոսությունը անպակաս լինի պարոն Իսահակյանցի գլխից. հեռի մեզանից. քա՛վ լիցի. անա՛թեմա։

Պ. Իսահակյանցը Խորենացու 4,000 տարեկան շինելու մեղքը ձգում է յուր վզից գրաշարի վիզը, խեղճ ողորմելի գրաշար, քանի՛ քանի հեղինակի և գրողների մեղքը հանձն ես առնում և քավում ես դու, ի՛նչ պիտո է առնել, երևի այդպես նախասահմանված է նոցա վիճակը։ Պարոնը յուր ներկա հոդվածի վերջումը կամելով ցույց տալ յուր սրատեսությունը և մի մասնով արդարացնել 2,600 տարու փոքրիկ և աննշան սխալը, հրավիրում է ինձ կարդալ Հյուսիսափայլի 4 ամսատետրակի 338 երեսը, ուր, նորա ասելով, պ. Կոմս էմմանուելը Մեղուի ապրիլի 19-ին դուրս եկած թերթը կարդում է Մոսկվայի մեջ ապրիլի 20-ին։ Ես բացի Հյուսիսափայլի վերոհիշյալ երեսը և տեսա, որ Կոմս էմմանուելը ոչ թե չէ կարդացել Մեղու լրագիրը, այլ ամենևին կամք ևս չունի կարդալու, որովհետև պատասխանում է, պարոն Խ...–ին, թե հիմարութենների կարդացող չէր, չնայելով, որ պ. Խ. գովում էր Մեղուն և նորա հրատարակող երևելի ուսումնականը (?). բայց թե պ. Իսահակյանցը ինչպես է կարդացել, որ տեսել է այնպիսի բան և ուստի՞ գիտե, որ պ. Կոմս էմմանուելը բնակվում է Մոսկվայում. ճշմարիտ, արժանի է զարմանալու։ Մի՞թե այդ ևս Մասյաց դարևանդից Մուզան է ասել պ. Իսահակյանցին։ ճշմարիտ, երջանիկ մարգ է պ. Իսահակյանցը, որ այդպիսի բարեկամություն ունի Մասյաց դարևանդի մուզաների հետ. բայց ավելի երջանիկ լինելու չէ՞ր արդյոք նա, եթե լոգիկան լիներ բարեկամ, քան թե մի վերացական էակ։

Թող բարյա՛վ մնա պ. Իսահակյանցը, բայց մինչև ցվերստին տեսություն, որովհետև ես չեմ կարող բաժանվիլ նորանից. մի անգամ սիրել եմ։ Եվ ես մի վատ սովորություն ունիմ, որ եթե մի անգամ սիրեմ, ասես մյուս անգամ բաժանվել լինո՞ւմ է. ինչ պիտո է առնել, գիտեմ, վատ սովորություն է, բայց միանգամ ենթարկվել եմ գորան, ճար չկա։