Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այսօր, Հյուսիսաափայլի ճառագայթների տակ, նկատում ենք փարատված. անցան գիշերային մրրիկները, և փիլիսոփայական ծանրաչափը (բարոմետրը) գուշակում է մի գեղեցիկ առավոտ։ Այս բոլոր բաները վառում են սրտիս մեջ մի փոքրիկ լապտեր ուրախության, որ անշիջանելի կմնա և լույս կտա ինձ մինչև անգամ և այն խավար օթևանի մեջ, ուր նախախնամության տնտեսությամբ պիտո է մնանք սպասելով հրեշտակապետի որոտընդոստ փողահարությանը։

Պատվելի ընթերցող, ես քո մոտ չեկա նոր տարին շնորհավորելու, դորա փոխանակ մտածելով այս բաների վերա և ձգելով Հիշատակարանիս մեջ, ահա քեզ ևս պատճառ եմ տալիս մտածելու, որ առավել օգտակա՛ր է քեզ, քան թե իմ երեքկոպեկյան այցելատոմսակը, որ անտարակույս քեզ տանը չգտանելով, թողնելու էի քո նախասենյակում։ Այս կարճ հառաջաբանությամբ սկսանում եմ ահա իմ Հիշատակարանի տարեկան շրջանառությունը, որ հիվանդությանս պատճառով քանի ամիս արդեն մնացած էր բարձի թողի։

Աոաջին մարդու անունը, որին պիտի պատահեք Հիշատակարանիս մեջ, Բեգզադեն է։ Բեգզադե չդարձավ, գլխներիս փորձանք դարձավ, կարող եք ասել. ի՛նչ պիտո է առնել, այսպիսի Բեգզադեների պարտական ենք ցույց տալ ամենայն մարդկային կարեկցություն, առանց զզվելու և հետ քարշվելու։ Անցյալները գրում է ինձ մի այսպիսի նամակ։

Պարոն ԿՈՄՍ ԷՄՄԱՆՈՒԵԼ

Շնորհավորեմ քո անբախտությունը, որի վերա ուրախացել եմ խիսս շատ․ աստված կյանք տա դորա պատճառին։ Փառք աստուծո, ազատվեցա քո ձեռքից, ազատվեցա քո Հիշատակարանից․ մնաս բարով հավիտյան․ աստված քեզ դատավոր։

ԲԵԳԶԱԴԵ

Ոչինչ բան իհարկե չեք կարող հասկանալ սորանից, պատվելի ընթերցող, որովհետև ես ևս չհասկացա․ պատճառ, ո՛չ մի անբախտություն չէր պատահել, որ ինձ վիշտ պատճաոելով կարողանար ուրախացնել այդ մարդկային նախատինքը (այս է Բեգզադեի ճիշտ սահմանը)։ Բայց մի փոքր համբերություն․ կհասկանաք կարդալով Հիշատակարանիս հետևյալ տողերը, որովհետև ես ևս հասկացա։

Մի քանի օր սորանից հառաջ, գալիս է իմ մոտ ծանոթներիցս մինը, որին դուք չեք ճանաչում,— վասնորո ձեր համար միևնույն է, եթե ես այդ իմ ծանոթը անվանեմ Գուլի֊Շամամա,— և այսպես գալով իմ մոտ պատմում է ինձ Գուլի-Շամաման, թե պ. Բեգզադեն, անչափ ուրախացել է լսելով, իբր թե հորեղբայրս պատվիրել է ինձ ներս չբերել Հիշատակարանիս մեջ. պ. Բեգզադեն, կամ նորա գործերը։ Այդ իրողությունը ահա, պ. Բեգզադեն համարել է ինձ մի մեծ վատաբախտություն, իսկ յուր համար մի ծայրացյալ երջանկություն։

Այսքան պիտի իմանալ, որ հորեղբայրս ինձ ոչինչ չէ ասել, որովհետև երբեք չեմ ներգործել նորա կամքին ընդդեմ, բայց պ. Բեգզադեն, իմանալով որ ես տկար մարդերի կողմից բամբասանքի տակ եմ ձգել իմ անձը, եզրակացուցել է թե հա՛, այս է որ կա, Կոմս էմմանուելի հորեղբայրը կկապե նորա բերանը։— Հրամերես, միայն քո ցանկությունն էր պակաս այդ բանի համար։

Սպասի՛ր, պ. Բեգզադե, ես քո դրանը կչոքեմ մի օր, և ինչպես նախ և հառաջ գորգս (խալիչա) կփռեմ և լվադեղ (персидская рамашка) կցանեմ նորա չորս կողմը, որ միջատները չհամարձակվին կենդանի մնալ գորգերի վերա, թո՛ղ թե անհանգիստ առնել ինձ յուրյանց եղջերային դարանակալ խայթոցներով...

Բայց Գուլի-Շամաման չէր եկած իմ մոտ քսության համար, չէր եկած, որ պատմե պ. Բեգզադեի հիմարաբանությունքը, նա մի բարի աղա է և բարի սրտով. նա եկել էր հարցանել ինձանից, թե ի՞նչ բան է Տրովատոր ողբերգությունը, որի մասին կարդացել էր մի լրագրում, թե անդադար ձևացնում են թեատրոնական բեմի վերա։ Ձեզ հայտնի կլինի պ. Շահբեգի ինձ գրած նամակից, որ ես շատ սիրում եմ այդ ողբերգությունը, վասնորո մեծ ուրախությամբ պատասխանեցի Գուլի-Շամամային, թե այդ ողբերգությունը պ. Վերդի երաժշտի բոլոր երաժշտական գործերից պատվականն է։

— Բայց միտքը ի՛նչ է,— հարցանում է Գուլի-Շամաման։ «Մի կոմս,— պատասխանում եմ,— խարուկի վերա այրում է մի ժամանակ մի ցիգան կին, որպես կախարդ և գող. այս կինը ունենում է մի դուստր Ազուչենա անունով։ Մայրը կրակի մեջ այրվելու ժամանակ, մահվան դռնում կանչում է և կտակում է Ազուչենային, վրեժխնդիր լինել յուր մոր մահի համար. ողորմելի կնոջ վերջին խոսքերը լինում են վրեժ, վրեժ. ուտող և մաշող կրակը կապում է նորա լեզուն...

Դուստրը կամենալով կատարել յուր մոր կտակը, գնում է մի օր կոմսի տուն և գողանամ է օրորոցից նորա որդին, որ տանի այրե կրակում և դորանով հանե մոր վրեժը։ Բայց այդ միջոցին Ազուչենայի գթկում լինում է յուր որդին, և այսպես, երկու երեխայքը գրկի մեջ գնում է