Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


և մոտենում խարույկին. կամենում է ահա ձգել կոմսի զավակը կրակի մեջ, բայց նայելով անմեղ երեխայի վերա, խղճահարվում է. գութը հաղթահարում է վրիժական հոգին։ Հանկարծ պատկերանում է նորա աչքի առաջև նորա մայրը, որ խորովվելով կրակի վերա, բոցերով ամենևին շրջապատված մեռանում է ահա, և կյանքի վերջին շնչումը, այն սոսկալի մահու տառապանքի միջոցին, ողորմելի ձայնով բողոքում է դեպի յուր դուստրը, հանձնում է նորան յուր մահու վրիժառությունը... Ազուչենայի ականջին դարձյալ լսվում են մոր վերջին խոսքերը վրեժ, վրեժ։ Խեղճ Ազուչենան համարյա թե խելակորույս շտապում է այրել կրակի մեջ կոմսի որդին... Մանուկը մի րոպեում չքանում է բոցերի մեջ։ Բայց ի՛նչ հուսահատություն, ի՛նչ ողբալի բան, երբ Ազուչենան զգաստանալով տեսանում է յուր մոտ դրած կոմսի զավակը ողջ և աոողջ։ Ազուչենան խելագարության մեջ այրեց յուր սեփական որդին։ Ինչ պիտո է առներ, թշվառ Ազուչենան սնուցանում է կոմսի որդին յուր զավակի պես, անվանելով նորան Մանրիկո, և ոչ ոքի չէ հայտնում յուր գաղտնիքը։

Երիտասարդ տղա դառնալով Մանրիկոն, սիրահարվում է մի Լեոնորա անունով օրիորդի վերա, որի վերա սիրահարված էր և կոմսի մյուս որդին։ Երկու հակառակորդքը մի անգամ հանդիպում են միմյանց Լեոնորայի ներկայությամբ, կոմսի որդին ահ է տալիս, թե կսպանե Մանրիկոյին, այն պատճառով, որ համարձակվել էր սիրահարվիլ մի օրիորդի վերա, որի հետ ինքը, երիտասարդ կոմսը միտք ուներ ամուսնանալու։ Այս խոսքերը տեղիք են տալիս մենամարտության. քաջ և հաջողաշարժ Մանրիկոն բարձրացնում է սուրը, որ սպանե յուր հակառակորդը, բայց մի ձայն վերևից կանչում է նորան. «խնայիր, խնայիր»։

Այդ րոպեից կոմսի որդին և Մանրիկոն դառնում են միմյանց թշնամի։ Կոմսի որդին հրատարակում է մի սուտ համբավ, որպես թե մեռած էր Մանրիկոն, որ Լեոնորան հարկադրվի ամուսնանալ յուր հետ։ Բայց օրիորդը ընտրում է կուսանաց վանք գնալ. այս բանը Մանրիկոյին հայտնում է մի նամակով նորա բարեկամներից մինը, նամակը ստանում է նա այն ժամանակ, երբ մայրը առաջին անգամ յուր կյանքումը պատմում էր Մանրիկոյին յուր և մոր գլխի անցքը։ Մանրիկոն գնում է դեպի վանքը և տեսանում, որ երիտասարդ կոմսը խոսում է Լեոնորայի հետ. այստեղ Մանրիկոն յուր բարեկամների օգնությամբ ցանուցիր է առնում կոմսի զինվորքը և ձեռք է բերում Լեոնորան։ Կոմսը հավաքելով յուր բանակը, մտածում է պաշարել բոլորովին Մանրիկոյի բնակությունը և, խլելով Լեոնորան, սպանել Մանրիկոն։

Այս միջոցին Ազուչենան ընկնում է կոմսի զինվորների ձեռքը և