Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Կեցցե՛ հավիտյան այրին Հայաստան,
Նա՝ որ իր որդոց դեռ սրահի խորքում
Չունի հաստատուն մի ոտքի կայան,
Ու որդիքն պանդո՜ւխտ, իրենց բո՛ւն երկրում։

Եղբա՜րք, բանը չէ անշոշափելի,
Միայն թե կամավ չկարծենք ցնորք.
Վաղո՜ւց մարմնացել ու տեսանելի
Դարձել է Հայոց լուծը անողոք։

Մեր հույսը սակայն մեր վրա լինի.
Այսինքն ազգի մեր ընդհանրության.
Աղքատ ու հարուստ տված թև թևի՝
Այսպես թե միայն կա ճար փրկության։

Կեցցե՛ Հայաստան, որ երազական
Եղել է այսօր իրոք և խոսքով,
Ոչինչ ավելի հնախոսական
Քանի թե անխորհուրդ անուն դաոնալով

Ազատության իղձ շրթունքի վրա
Մի քանի մարդոց տեսնում ենք, այո՛ ,
Ովքե՞ր են դոքա, ո՞չ երդվյալ ծառա,
Որ օտար լուծին մնան միշտ հլու։

«Կըփշրե շղթան... կերթա Հայաստան»,
Հա՛, հա՛, հա՛, այդ էր պակաս մնացել,
Որ նախանձահույզ դառնա հայության
Կատարելապես, բայց հետո ի՞նչ էլ։

- Կասե, եկել եմ, մայր իմ հարազատ,
Գիրկդ բաց որդուդ քո չվառական.
Համբուրում եմ քո փոշին անարատ...».
Հետո՞, մի ամբողջ գայլի շարական։

Հարավ հյուսիսից փոշի բարձրացավ...
Շառաչյուն զենքի... մթնեցավ որը,
Ղազազ, սարբազի գլուխն երևեցավ,
Մեր ազգասերը մտավ ծակուռը։