Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քանի նկարագիրք մեր թիֆլիզեցի ժողովրդի կյանքից, պ. Ալադաթյանցի գործը, բավական կենդանություն ավեց հայկական բնավորութեններին։ Շնորհակալություն դորա հեղինակին: Թեև մի նպատակ կամ մի վճռողական կետ չուներ այդ գործը, ուստի և մեք ավելի հարմար ենք տեսանում նկարագիր անվանել նորան — картины քան թե водевиль: Այդ բանի մեջ ներգործողքը շատ գեղեցիկ ներգործեցին, մանավանդ ինքը հեղինակը, ասես թե ծնած Կարապետ լիներ... Մյուսերը ևս խիստ լավ, բայց պետերբուրգեցի աստիճանավորի պաշտոնը չափից դուրս անպիտանացաց պ. Խատիսյանցը, որ եթե ներգործեր չափի ու սահմանի մեջ, մի փոքր ավելի գեղեցիկ տպավորություն կթողուր մեր վերա:

Առհասարակ շնորհակալություն այդ ուսանողներին, նոցա գովանի ցանկության համար՝ թեատրոնական բեմից դաստիարակել ազգը։ Երանի կլիներ, որ Թիֆլիզի հայքը օրինավոր թեատրոնի մեջ ցանկանային տեսանել յուրյանց մայրենի լեզվով խաղարկութեններ, մանավանդ ոչ մի տեղ այնպես հարմար չէ հայկական թեատրոնի համար, որպես Թիֆլիզը:

ԹԵԱՏՐՈՆԻՆ ՆԵՐԿԱ ԳՏՆՎՈՂՆԵՐԻՑ ՄԻՆԸ

Ես շատ ուրախացա կարդալով այս նամակը. փույթ չէ, որ առաջին անգամ մի փոքր անհարթ է գնացել գործը, ուրիշ անգամ գուցե լավ լինի, և պարոն ուսանողքը ավելի կրթեն և վարժեն յուրյանց անձը այդ հանդիսի մեջ։

Եվ այսպես, սիրելի հայք, հառա՛ջ, դեպի հառա՛ջ. և մի հատ ավազը կորած չէ սարի ահագին կազմվածքի մեջ, ամենայն կայծ կարող է բորբոքել մի կրակ, եթե ձեռնտու լինին հանգամանքների հարմարությունքը: Շատ գեղեցիկ կլիներ, որ մեր ազգակիցքը Մոսկվայի պես տեղում ցանկանային տարին մի քանի անգամ քանի մի բան տեսանել և Լսել թեատրոնական բեմից, այդ կլիներ նոցա համար մի նոր զարկ, մի նոր շարժառիթ հաոաջադիմության։

Մի այլ նամակից, որ ստացել եմ Օշականից, գրած դեկտեմբ. 27-ից «Սուրբ Մեսրոպի գերեզմանին այցելու» ստորագրությամբ, դնում եմ այստեղ մի քանի պարբերությունք։

Պարոն ԿՈՄՍ ԷՄՄԱՆՈԻԵԼ

... Ով որ ազգի համար չէ ծներ, ազգի և եկեղեցու անդամ չէ. ազգին անդամ եղողը ազգի կենդանության համար պիտի գործե, ինչպես մարմնո անդամք, միայն աշխարհականք չեն ազգի անդամք, այլև հոգևորականք.