Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շամիլի[1]հրամանին չենք կարող քեզ արձակել, թեև մի մարդ քո կշռով ոսկի տալու լիներ մեզ։

— Ուրեմն ինձ պիտի տանեք...

— Դեպուղիղ Շամիլի մոտ,— խոսքս կտրեցին լեզգիները։

Երկու օր երկու գիշեր ճանապարհ կատարելով, վերջապես մի ուրբաթ առավոտ, մինչդեռ նոր բաժանվում էր մութը լույսից, մտանք Շամիլի աթոռանիստ քաղաքը։ Ինձ հանգստացուցին լեզգիները մի գոմի մեջ. փոխանակ մազեղեն պարանին, ձեռքս անցուցին մի ծանր երկաթի շղթա և երկու զրահավորված մարդիկ վերաս պահապան կարգելով, ինքյանք ևս գնացին հանգստանալու։

Լեզվագիտությունը շատ լավ բան է. ապա ի՛նչ կլիներ իմ վիճակը, եթե ես չիմանայի նոցա լեզուն, եթե հարկադրված լինեի միմիայն կովի նման նայել նոցա երեսին։

Այսպես ութ ժամը կլիներ, մի պատանի գեղեցկադեմ և գեղեցկազգեստ մոտ եկավ գոմի դուռին և կանչեց ինձ Խալիլ նայիբի բարեկամի անունով։ Երբ մոտեցա պատանուն, հրամայեց պահապաններին աբձակել ձեռքիս շղթաները, ասելով, թե անարժան է, որ մարգարեի փոխանորդի

  1. Անգլո-թուրքական գործակալ, կովկասյան ժոդովուրդների և Ռուսաստանի թշնամի, 19-րդ դարի 30—50-ական թթ. ռեակցիոն շարժման՝ մյո.րիտիզմի պարագլուխ Իմամ Շամիլի անունը Նալբանդյանն օգտագործել է Գաբրիել եպիսկոպոս Այվազովսկուն բնութագրելու համար։ 1859 թ. մարտի 31-ին Գր. Սալթիկյանին գրած նամակում Նալբանդյանը ասում է. «Հիշատակարանն իհարկե կարդացել, թող պ[արոն] Շամիլը յուր Խալիլ Նայիբին մին հոգոց ասե» (Մ. Նալբանդյան, «ԻԼԺ», Դ հատոր, 1949 թ.. էջ №1): Խալիլ Նայիբի անվան տակ նալբանդյանը նկատի ուներ Այվազովսկու գինակից՝ Նոր-Նախիջևանի հասարակությանը հարստահարող Հարություն աղա Խալիբյանին։ Գեղարվեստական փայլուն պատկերի միջոցով Նալբանդյանը աոաջադրել է Շամիլի գնահատման իր կոնցեպցիան։ Նալբանդյանը Շամիլի մեջ տեսել է կատաղի բռնապետին և հասարակ ժողովրդի ազատության մոլեռանդ թշնամուն։ Նալբանդյանի նկարագրած Շամիլն իր նայիրների շրջապատում ասում է. «Ազատությունը ստեղծել է աստված միմիայն հզոր մարդերի համար. մյուս անզոր մարդիկ զրկված են նորանից։ Եվ այդ է պատճառը, որ միները տիրողք են, իշխող ե հրամայող, իսկ մյուսները ծառա, ստրուկ և հրամանակատար։ Ամենայն գործողություն հասարակ և անզոր մարդերի կողմից ազատությամբ հաոաջացուցած, մենք ճանաչում ենք ապստամբություն, իսկ ապստամբությունը — պատժի արժանի հանցանք»: Շամիլի նպատակը ոչ թե հասարակ ժողովրդի ազատությունն է, այլ այդ ժողովրդի վրա իր բռնակալական իշխանության հաստատումը։ Այվազովսկուն համեմատելով Շամիլի հետ Նալբանդյանը մերկացրել է հայ ժողովրդի թշնամուն, իսկ Շամիլին համեմատելով Այվազովսկու հետ՝ դիմակազերծ է արել լեռնական դեսպոտին ու խավարապաշտին: Հետևելով պատմական գրականության սխալ տրադիցիային, Նալբանդյանի երկերի սովետական հրատարակության ծանոթագրողները մեր պայծառ դեմոկրատին մեղադրել են Շամիլին սխալ գնահատելու մեջ։