Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աստուծուց թողուլ իմ մեղքը, խոստանալով իմ կողմից թողուլ ուրիշներինը: Բայց ավա՜ղ... Մարդկային թուլությունը շատ անգամ տիրապետում է նորա բանականության վերա. շատ անգամ պատահում է մեզ արտասուքի հեղեղներով լվանալ և անհետացնել մի ամբարտակի մնացորդք, որի կազմվելու ժամանակ դուրս էին թռել մեր աչքից ուրախության արտասուք. մոռանալ մի գործ, իհարկե զզվելով նորա անպիտանութենից, որի գործելու ժամանակը համարել էինք մեր կյանքի ամենաերջանիկ րոպեներից մինը։

Բայց ո՛ւր էին այս մտածությունքը այն ժամանակ, երբ երես առ երես կանգնած էի Շամիլի առաջև, ո՛ր տեղ մնացել էր իմ սառնարյուն դատողությունը, այն չափը, որով միայն ճշտապես կարելի է չափել որպես մի մարդու, նույնպես մի ազգի և ամբողջ մարդկության գործը։ Կես մի Շամիլի անարգ կարծիքը ազատության և մեր կրոնի վերա, կես մի իմ ատելությունը դեպի նորա ստրկական կրոնը, դեպի նորա անձը, որպես դեպի մի բռնակալ և թշնամի Ռուսիայի, որի խաղաղ քաղաքացիներից մինը լինել վաղուց վիճակել էր ինձ նախախնամությունը - այս բոլորը միասին դղրդեցին իմ հոգին և պատճառ տվեցին այդ խոսքերը խոսելու։

Շամիլը պատասխանեց ինձ.— Սուտ չէ՛ քո կարծիքը իմ հայացքի մասին կրոնի վերա, ես այնքան լայն հոգի և լայն սիրտ ունիմ, և այնպիսի բազմակողմանի մարդ եմ, որ կարող եմ ամենայն կրոն բովանդակել իմ մեջ։

— Ափսո՛ս որ կես դար հառաջ չենք ծնած, ապա թե ո՛չ, գուցե դուք ևս ընկնեիք ֆրանսիական էնցիկլոպեդիստների կարգը, որոնք յուրյանց լայն հոդով, չայն սրտով և բազմակողմանի հայացքով վերջապես աստուծո սեղանի վերա դրեցին մի... և պաշտեցին, այս է բանականության աստվածը ասելով։ Բայց մեք այսպես շարունակելով մեր խոսակցությունը չմոտեցանք բուն խնդրին, որի մասին ինձ բերեցին ձեր առաջև, ես այս քան միայն ասում եմ, որ եթե դուք փոքրիշատե հարգում եք ձեր անձը, ապա ուրեմն առանց ամենայն վնասի ինձ պիտո է արձակեք դեպի իմ աշխարհը, որովհետև ամենայն իշխանություն չարաչար գործ դրված արժանի է դատապարտության։ Դուք, որպես իշխան մի աշխարհի, ուր ամենայն բան խառնիխուռն, անարդ և անկանոն, ուր խավարասեր մտքեր ամենայն օր գտանում եք, ձեր անքրիստոնյա գործերին և խորհուրդներին օգնական, կարող եք, իհարկե, պատրաստել ինձ շատ անախորժությունք, բայց այն ժամանակ աշխարհը կնայի ձեր վերա որպես մի խայտառակության դրոշմը ճակատին ավազակի վերա, որ նստելով մի անցքում ձեռք է ձգում մարդիկ, և վարվում է նոցա հետ,