Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անրախտացած հպատակին, վասնորո բարի խորհուրդ տայիս եմ ձեզ արձակել ինձ առանց հրապարակելու մեր խոսակցությունը մեր կառավարությանը, որովհետև դորա հետևանքը միմիայն խայտառակություն էր ձեր համար։

Դուք կարո՛ղ եք հասկանալ իմ ասածների ճշմարտությունը եթե փոքր մտածեք միայն: Ի՛նչ կասե ձեր ազգը, ձեր ժողովուրդը, եթե տեսանե, որ ձեր գանգատը մի անզոր մարդու վերա մնում է առանց մի չար հետևանքի նորա համար. ո՞չ ապաքեն ձեր ուժը, զորությունը, որի մասին մեծ կարծիք ունին տգետ մարդիկ, կերևի յուր վերին աստիճանի թուլությամբ և ոչնչությամբ:

Ո՞չ ապաքեն մեր աշխարհի կառավարության մեջ գտանված մեծամեծքը, որ գուցե մի փոքր լավ կարծիք ունեին ձեր գլխի վերա, պիտի այժմ հասկանան ձեր անխելությունը, նայելով թե մինչև ո՛ր աստիճան հիմար և բարբարոսական են ձեր պահանջողությունքը։ Դուք տեսանում եք, որ ձեր ներկայությունը խափան չէ ինձ առանց վարագուրելու խոսել ճշմարտությունը, բայց ո՛րչափ խոսք և զրույց կբարձրանա մի այլ աշխարհում, ուր, ո՛չ դուք, ո՛չ մինը և ո՛չ մյուսը կարող չէին փակել խոսողի բերանը. ուր խոսք ասացյալը համազոր է կրակի և սուրի։ Այո՛, ձեր անունը այդ աշխարհի մեջ կդառնա մի անարգության ցուցակ. և եթե կամենան մի ատելի և անպիտան մարդ անարգել, կանվանեն նորան ձեր անունով։

Այս խոսքերի վերա Շամիլը ընկավ մի փոքր մտածության մեջ. երևում է, որ ասածներս նստում էին նորա խելքին։ Նայիբները, որ նստած էին նորա մոտ, լսելով իմ խիստ խոսքերը, երբեմն երբեմն զարմացական «մեղաներով» շփում էին յուրյանց սպիտակ մորուքը։ Խոսակցությունքը կտրվեցան, և ես կանգնած սպասում էի լսել իմ դատակնիքը։ Մտքումս դրել էի, թե անտարակույս մահը սպասում է ինձ Շամիլի շրթունքի տակ։

Բայց և այստեղ սխալվեցա. չգիտեմ ի՛նչ էր պատահել այդ մարդուն, երևի թե իմ հաստատ և խիստ խոսակցությունը հոգեբանաբար ներգործելով, թուլացուց նորա հոգին և մոռանալ տվեց մի ժամ յուր զորությունը և իշխանությունը։ Պատահում են րոպեներ, երբ և բարբարոսը և ավազակը թուլանում է, եթե հանկարծ և մեծ ուժով ներգործես նորա հոգու վերա։ Այդպիսի դիպվածում ազգու հոգու խոսքերը, մինը մյուսի քամակից, կայծակի նման թափվելով դիմացը կանգնած մարդու վերա, ձգում են նորան մի կաշկանդված վիճակի մեջ։ Ավազակի հոգին մոռանում է մի րոպե յուր պատահական դրությունը, մոռանում է օգուտ քաղել նորանից, որպես թե հաղթահարվելով այն ազգու հոգուց, որից դողում է