Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որովհետև նոքա ոչինչ հարակցություն չանին այն բանի հետ, որ վաղուց սրբացած է իմ և քո համար։

Սկսանում եմ նորանից, որ այս օրերումս ձեռքս հասավ Թիֆլիզի առաջնորդի ճանապարհորդության երկրորդ հատորը, տպած Թիֆլիզում 1858-ին [1]։

Դորա առաջին հատորը տեսած ես. ուստի ավելորդ է տեղեկություն տալ քեզ նորա մասին, թեև նորա սրբագրության պատմությունը բավական ծիծաղաշարժ բան է, մանավանդ նորանով, որ սրբագրությամբ ես չէ մաքրվել սխալներից։ Կամ բնադիրը մինչև այն աստիճան աղճատ էր, որ օրինավոր սրբագրությունը նորից գրելու աշխատության հետ հավասար լինելով, թեթև աչքով և առանց կատարյալ ուշադրության նայել է սրբագրողը, կամ սա՜ ևս արժանի հեղինակին արժանի սրբագրող է եղած, ինչևիցե։ Այս երկրորդ հատորը, որ անտարակույս տեսած չես, հարկադրում է մի քանի բառ խոսել, մինչև որ դու ինքդ տեսանես և գրևս մի օրինավոր քննություն[2] ։

Ավելորդ է մի խոսք ևս ասել տպագրության անպիտանության մասին։ Թիֆլիզը, որ այսօր Ռուսիայի առաջնակարգ քաղաքներից մինն է, դեռևս տպում է այնպես, ինչպես Դու գդեմբերդը փորձեց տպագրությունը առաջին անդամ, կամ, գուցե, ավելի տգեղ։ Բայց այս նոր բան չէ. ինչպես մինչև այսօր Թիֆլիզում տպված գրքերը, նույնպես և պատվելի Մեղուի տպագրությունը կարող են ստուգել ասածս։

Քեզ քաջ հայտնի լինելով, թե մինչև Տրտեղ տարածվում էր հեղինակի գիտությունը ոչ միայն մարդկային ընդհանուր, այլև հայկական մեղվի մեջ, զարմանալու չես իհարկե, եթե ասեմ, թե այդ բավական հաստափոր դիրքը շտեմարան է զանազան սխալների։

Այնտեղ, որքան կամիս կարելի է գտանել ոճերի սխալ, հայկաբանության սխալ, բառերի գործադրության սխալ և վերջապես ուղղախոսության և քերականական սխալ։ Լեզուն բավական մոտ է միջին դարերի վերջում դրված հայկական գրքերին, երբ որ հայոց լեզուն սկսանում էր ընկնել այն մեծ քնի մեջ, որ պիտի ընդհատվեր Սեբաստացի Մխիթարի ձեռքով։ Մի քանի բան եթե այլապես է դրված, ուրեմն ոչ բուն հայաբար, այլ օտարի հետևելով, որպես «ի հետևումն հրամանի» և այլն։

Ժամանակ չունեի բոլոր դիրքը կարդալու, մոտ իբր 60 երես

  1. Այնքան գրելիք կան, այնքան խոսելիք կան, որ ժամանակ կորուսանել մի այդպիսի գիրք քննելով, ամենևին կամք չունիմ. հայանում եմ հրապարակով։
  2. Ակնարկում է Սարգիս Ջալալյանի «ճանապարհորդություն ի մեծն Հայաստան» աշխատության երկրորդ հատորը: