Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարդացի շարունակ, մնացածը տեղ տեղ, ինչպես պատահեցավ։ Բայց ինչ որ կարդացի, կարդացի կատարյալ ուշադրությամբ, այնպես, որ կարող եմ մաքուր խղճմտանքով հայտնել իմ կարծիքը։

Գրքի բովանդակությունը և բնավորությունը նույն է, ինչ որ առաջին հատորի, ժողով մակագրերի, որ կարելի է ասել, միմիայն անսխալ մասն է այդ աշխատության, ըստ որում հեղինակը ոչինչ չէ հավելացուցել յուրյանից։ Բայց այն տեղերում, ուր հեղինակը յուր գտած արձանագրությունքը և մակադիրքը մեջ բերելուց հետո սկսանում է ծանոթություն տալ որևիցե տեղի կամ քաղաքի պատմական, տեղադրական և բնական մասների վերա, կամեցել է ավելի որոշ ցույց տայ յուր անկախությունը, և այն բանի մեջ է նորա առաջին և գլխավոր սխալը։

Չէ կարելի առանց ծիծաղելու կարդալ, մինչ հարգի հեղինակը յուր կցկտուր հիշատակարանքը, որ բոլորովին խորհուրդ չունին պատմության համար, շփոթում է պատմական հնախոսության հետ, երևի մտածում է, թե յուր գործը պատկանում էր հնախոսության։ Այղ կողմից հեշտությամբ կարելի է հանգստացնել նորան, որ ոչինչ հարակցություն չկա յուր աշխատության և պատմական հնախոսության մեջ, որ մի քար գտանելով, ոչ եթե ողբում է հիշելով շինվածքի ամբողջությունը, որի կազմությանը պատկանում էր գտած քարը, այլ քննելով նորա վերայի և աննշմարելի գծերը, մեկնում է այդ ժամանակի ճարտարագիտության և գեղեցկագիտության հոգին և այլն։

Բայց արգո հեղինակը, ամենևին ուշ չդարձուցանելով այս բաների վերա, չտեսանելով յուր աշխատության թուլությունը, դեռ նվիրաբերության մեջ գրքի ճակատում գրում է «Զի եթէ ի սակաւատառ հնամաշ գրամոց և ի կեղակարծ նոցունց դրոշմատիպ պատկերաց իմաստունը շահս մեծ քաղեն ի լոյս աղօտալոյս մտաց պատմութեան, ապա որքան աւելի և առատաձեռն նիւթ մատակարարեսցի մերոյ պատմութեան, եթէ ոք աշխատութիւն յանձն առեալ անդուլ հետամուտ եղիցի ամենայն հանգամանօք և ուշադրությամբ անցուցանել ի գիր զամենայն դեռ կանգուն շինուածս նախնեաց և զաւերակս տաճարաց, վանօրէից, քաղաքաց, շինից, ամրոցաց, կամրջաց, բրգանց, աշտարակաց և նմանեաց»։

Անխորհուրդ և սերտած բառերը, որ շարել է միմյանց քամակից, մինը հարցանե թե հայոց պատմության ո՞ր խնդիրը պիտի պարզեր այդ բուրգերի մակագիրը կամ ովի՜ն քանի պատարագ տրվելու հիշատակարանը։ Հայոց պատմության թերությունքը գտանվել են նորա կյանքի մեջ և պատմության բաց մնացած երեսները, ուր պիտի դրվեին ազգի ընտանեկան կյանքը, թագավորների, նախարարների ընտանեկան կյանքերը, պարզվելու չեն երբեք իմանալով թե ով որքան գետին կամ կալվածք