Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գործն աստուծո, այս ահա՜,
Իմ աչքերի առաջ չէ՞.
Եվ ինքն իսկ չէ՞ Եհովան,
Որ շրջում է, ժուռ գալիս
Այս դրախտում պատվական
Եվ ողջունում թշվառիս՝
Միթե չէ՞ ինձ բավական։
Զարմանում եմ անհանճար
Քո խոսքերին, սերովբե՞ ,
Ըստ քեզ, դեպի վսեմը
Սիրտն անզգա՞ է միթե։
Կարո՜ղ եմ ես աստըծուն
Սիրել սիրով վերամբարձ,
Արարածները համբուն—
Նրա ձեռքով ստեղծված՝
Արև, լուսին և աստղեր,
Մեղմ երեկո, առավոտ,
Խաղաղ ու զով գիշերներ
Եվ ցերեկը լուսահորդ,
Ծառ, տո՞ւնկ դալար և աճող,
Ծաղիկ քնքուշ, գեղանի,
Վարդեր թփի վրա ճոխ,
Եվ շուշանը գարնայնի․
Ո՞չ կենդանյաց խայտուն խումբք,
Ո՞չ սոխակի երգն անուշ,
Որով ամենքն են հրճվում—
Բնաթյունք բիրտ և քնքուշ։
Նախ տո՞ւր ինձ սեր, իմ սրտի
Ամայությունը լցրու.
Ապա տես թե կըգայթի"
Վես բնությունը մարդու.
Երբե՞ք ստոր կրքերի
Համար սիրտը չէ՞ թիրախ.
Իսկ դու ինչո՞ւ ես ժպտում,
Ուխտ չեմ անում ես խարդախ»։
«Քա՞վ լիցի, տե՞ր իմ Ադամ»,—
Կրկնում էր հեզ սերովբեն,
«Թող չըշնչե՜ս հավիտյան