Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդպիսի անտեղի զրպարտություն մեր աստրախանեցի հայերի վերա գրած նշմարում ենք հեղինակի կողմից, կարդալով հետևյալ տողերը (տես երես 443)։ «Մինն ի գլխաւոր շռայլութեանց է անունակոչական տոնախմբութիւնն, զոր մեծածախ կատարեն չամի ամի, նուիրելով և հոգևորականաց զառատ աջահամբույր. ես բազմիցս ջանացայ ի խափանել զայն վնասակար սովորութիւն և կարէի ի սպաո խափանել, եթէ ներգործութիւն իմ լինէր ձեռնտու աոաջնորդաց։ Սերոբէ Արքեպիսկոպոսն կամեցեալ էր խափանել զայն սովորութիւն, բայց վերջացեալ էր յիրոց նպատակաց, ըստ որում կատարեալ է ինքն յամի ամի զիւր տոնախմբութիւն, շարունակ կարգաւ ստանալով ի ժողովրդոց զաոատ աջահամբոյրս, ուստի լոկ հրաման նորա առանց օրինակի եղեալ է անպտուղ»։

Այստեղ բամբասվում է Սերովբե արքեպիսկոպոսը, որպես թե նա միայն էր հայոց հոգևորների մեջ, այսպես ընթացող․ ինքը հեղինակը ես ուրիշ գաղափար չէ թողել մեզ յուր ընթացքով զանազան հայաբնակ տեղերում, ուր և մեք պատահած ենք երբեմն երբեմն... Բանը միայն տոն կատարելու վերա չէ… Եվ այդ հանցանքի կարգում չէ որևիցե վիճակից մարդու համար։ Սովորության չխափանվելու պատճառ բերվում է Սերոբեն․ ինձ թվում է, որ արգո հեղինակը խառնաւինթորում է բաների ժամանակը։ Երբ հեղինակը, լրացյալ իրավունքներով, քննչի պաշտոնով գտանվում էր Աստրախան, Սերոբեն վախճանած էր արդեն։ Եվ չդիտենք, թե ո՛ր առաջնորդին է վերաբերում, որ ընդդիմություն է ցույց տվել, կամ թե գոնյա որին ձեռնտու է եղել հարգի հեղինակի ջանագրությունը խափանելու տոն կատարելը Աստրախանում։ Այն ժամանակ, ինչքան ես հիշում եմ, առաջնորդ չուներ Աստրախանը, պաշտոնը վարում էր Բարսեղ եպիսկոպոսը Տեր Մարտիրոսյան, որ և շուտով զրկվեցավ յուր պաշտոնից հեղինակի առաջարկությամբ և գնաց էջմիածին։ Ո՛հ, ի՛նչքան նյութեր մեր ժամանակակից պատմության համար։ Կկո՛մս, հույս ունիմ, որ կգա մի օր, երբ այդ բոլորը կերևին Հիշատակարանիդ մեջ սպիտակի վերա սևով դրոշմած։

Հեղինակի անփորձությունը բնագիտության մեջ շատ պարզ երևում է, մինչ խոսելով Բաքուի հրաբուխների մասին (տես երես 407), համարում է, թե մի ծծմբային օդ է վառվողը, կարծելով թե ամենայն օդ, որ վառվում է, հարկավ պիտի ծծումբ ունենա յուր մեջ. ինքը արգո հեղի¬ նակը վկայում է։ Թե հրաբուխների մոտակա տեղերում կան նավթի հանքեր. եթե փոքրիշատե ծանոթ լինեին նորան հանքաբանությունը և քիմիան, այն ժամանակ, գուցե աոանց փորձի, անալոգիայով միայն կարող էր իմանալ, որ այդ վառվող օդը է ածխային բաղադրություն, որպիսի գազով լուսավորվում են այժմ եվրոպական քաղաքները։ Հեղինակի