Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դու այն օդը բոցեղեն.
Չըտառապե՜ս թող՝ կամա
Անձըդ հրին մատնելով,
Որին մարդը, հավատա՛,
Տոկալ բնա՛վ չի կարող»։
Ադամը խիստ հեգնում է
Սերովբեին և ասում,
Եվ մի վայրկյան լոկ՝ դժնե՝
Դեմքին ժպիտն է փայլում.
«Դո՞ւ, որ մարդ չես հողանյութ,
Ւնչպե՞ս բընույթը մարդու
Գիտես այդպես, օ՛, հմուտ,
Այդ որտեղի՞ց ուսար դու։
Զարմացնում են ինձ սաստիկ
Քո խոսքերը, հիրավի,
Եվ քանդի չեմ սերովբե
Չիմանալըս թող ներվի՜»։
Համբերում էր սերովբեն
Կամակորին այդ արու,
Զի պատվերն էր արարչի՝
Լինել նրան պատկառու.
Ուստի և նա անվրդով
Խստությունից Ադամա՝
Գուրգուրում էր՝ ճախրելով
Անդադար շուրջը նրա։
Եվ մինչ Ադամն զբաղված
Սիրո մասին չէր խոսում,
Սերովբեն, հո՜ւշ, նրա վրա
Թ՛ափեց խաղաղ ու խոր քուն։
Զեփյուռի զո՜վ շոյանքի
Տամ թմրում է ու ննջում,
Նրա շուրջը սոխակի
թովիչ դայլա՜յլն է հնչում։
Եվ սերովբեն թևապար
Դեպ աստղերն է սլանում,
Անցնելով հար այն կամար՝
Արադ վեր է բարձրանում.
Մինչ գահույքը աստղահուռ,