Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խանձելով խնդրեցի դադարեցնել այդ անբնական աղոթքը, բայց վերապատվելի հայրը ուրացավ և աղոթքի գոյությունը անգամ։ Նա ասաց ինձ թե գուցե որևիցե աղոթք եղած լինի դպրոցում հ. Ռաֆայել Թրյանցի կառավարության ժամանակ, բայց յուր օրում երբեք ոչ, և թե որոշ տեղեկություն ևս չունի Թրյանցի օրով եղած աղոթքի մասին։ Մյուս կողմից այլ մարդիկ և երբեմն Մուրադյան վարժարանում գտանված ազգային պատանիք, թերևս հռովմեական դավանութենից, հաստատեցին մեզ, թե արդարև եղած է մի այդպիսի աղոթք Թրյանցի ժամանակ և թե մինչև այժմ ևս շարունակվում է։ Ես չկարողացա այս երկու տեսակ խոսքերը հաշտեցնել միմյանց հետ, մնաց որ վերստին (Հիշատակարանիս միջնորդությամբ) խնդրեմ վերապատվելի հ. Ղևոնդից, շնորհ առնել դադարեցնել այդ վնասակար աղոթքը, եթե չկամին առիթ տալ գայթակղության, եթե չկամին բորբոքել մի մեծ տարաձայնություն։ Ազգի միությունը և ազգային անդամների դեպի իրյար ունենալու եղբայրական և հարազատ արենակցության սերը այնքան ծանր կշիռ, այնքան մեծ արժեք ունի իմ աչքում, որ այդ բանի համար, թե ինչի ասես պատրաստ եմ...

Չկարծեմ, որ անհայտ լինի Մխիթարյանց, թե պապականությունը ուշացած է հայերի համար, և այդ խորհրդով կատարված աղոթքները չեն անցանում մթնոլորտից դեպի վեր։

Բուն ազգային անվանված վարժարանը գտանվում է քաղաքից դուրս, Գըռընել ասաց արվարձանի Վիոլե փողոցում։ Վարձով բռնած տունը վարժարանի համար, անտարակույս, չունի այն հարմարությունքը, որ ունի Մուրադյան վարժարանը, թեև միևնույն անհարմարության ենթարկված են երկոլքը ևս, այն է քաղաքից հեռավորությունը, որ ծանրացնելու էր անտարակույս օրինավոր վարժապետների այցելության և ուսուցչության գինը, և այս է մանավանդ պատճառը, որ շատ հասարակ մարդիկ դասատու են այդ դպրոցներում։ Ազգային վարժարանը բաղկանում է մի բավական գեղեցիկ տնից, ուր դտանվում են արգո կառավարիչների բնակարանքը: Հյուրընդունարանը և մի սենյակ, ուր կատարվում է աստվածային պաշտոնը: Տունը ունի մի բավական ընդարձակ պարտեզ աշակերտներն և կառավարիչների հանգստության համար, պարապ ժամերում: Բացի ասացյալ տնից, նորա մոտ գտանվում են երկու փոքրիկ շինությունք, ուր բովանդակվում են դասատունքը և աշակերտների ննջարանքը։

Ընդամենն տասն և յոթն աշակերտ գտա ես ազգային վարժարանում, որ պարապում էին նախակրթական պարզ առարկաներով, ինչպես նաև Մուրադյան վարժարանի մեջ։ Դպրոցը գտանվում է Ամրրոսիոս և