Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նորա բարոյական և լուսավորության ոտքերը ադամանդից են շինված և միստիկականությունը տեղ չէ գտանելու հասարակաց սրտի մեջ, իսկ մեր ազգը կավեղեն ոտքերով թավագլոր ընկած չարաչար կործանության անդունդի մեջ, արդեն իսկ լցրել է խելապատակը այդպիսի գաղափարներով. կրակի վերա կրակ հավելացնելը մոտենում է Հոմեոպատների խելագար առածին similia similibus curantur[1]։

Լամարթինի գործի հայ թարգմանության ճակատը զարդարած է մի այսպիսի փոքրիկ պատկերով։ Երևում է Արարատը, երկնքի վերա ծիածան և աղավնին թռչում է դեպի տապանը։ Երկու հրեշտակ, որոնցից մինի գլխի վերա աստղ և ձեռքում քնար ցույց է տայիս բանաստեղծության ոգին, իսկ մյուսի գլխի վերա հրեղեն լեզու և աջո ձեռքում բռնած մի ջահ լուսավորում է Արարատը։ Սորա տակ մի դափնյա պսակի մեջ գրած են հետևյալ տառերը Ս. Գ. Ա. Խ.։ Այս բոլորը (պատկերը և տառերը) նշանակում են, թե Սարգիս, Գաբրիել, Ամբրոսիոս և Խորեն վարդապետքը, յուրյանց մեջ կենտրոնացնելով լուսավորությունը, լեզվագիտությունը և բանաստեղծությունը լուսավորում են խավարած Հայաստանը։ Մեր համար ոչինչ ավելի դժվար բան չկա, ոչինչ ավելի ծանր չգիտենք քան թե հետ պահել մեր ծիծաղը մի այսպիսի տղայական և պատվամոլ գործից։ Ցանկալի էր իմանալ, ինչ է դոցա արածը, որ ապոթեոս են պահանջում մեզանից, դեռևս չորս միլիոն ազգի երեսփոխան քարոզելով յուրյանց[2] մեք բողոքում ենք։

Ամբրոսիոս և Խորեն վարդապետքը պարապում են այժմ ֆրանսիարենից հայերեն, հայերենից ֆրանսիարեն ընդարձակ բառարանների վերա, թարգմանել են ժողովրդական լեզվով Ֆենելոնի Տելեմաքը, որի կեսը արդեն տպած պատկերազարդ և հոյակապ պ. Արամի տպարանում թողնում են կիսակատար և այլ տպարանում նորից պիտի սկսանեն տպել։ Այս անբնական գործողության ստույգ պատճառը մեք չկարողացանք հասկանալ։ Պատվելի թարգմանիչքը ասացին, թե ավելի դյուրագին կլինի այլ տպարանում նորուց տպել, քան թե պ․ Արամի տպարանում սկսվածը շարունակել։ Երբ պատահեցավ ինձ հարցանել պ․ Արամից այդպիսի թանկության պատճառը, նա պատասխանեց, թե բոլորովին

  1. (Լաա.)։ Նմանը նմանին բուժում է (Ծանոթ․ 1945 թ․ Երկերի լիակատար ժող․ խմբ.)։
  2. Տե՛ս Յավելուած ի պատմութին վերադարձի,երես 86, տպած Փարիզ. 1858։ «Թեև գուզնաքեայք ոմանք, բայց այս օրուան չորս միլիոն ազգի մը երեսփոխանք են ճանչցուած Գաղզիո կայսերտնիսա մայրաքաղաքին մեջ»։Մինչ իսպառ բողոքում ենք այս ինքնակոչ երեսփոխանության ընդդեմ, Արևմուտքի հետ միասին։