Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իսկույն հասկանա, որ նա, թեպետ արդեն քառասուն տարու չափ բաժանված Մխիթարյան միաբանութենից, գտանվում է Փարիզում, որպես ֆրանսիական քահանա, բայց այնուամենայնիվ միևնույն ուղղության և սկզբունքի տեր է, ինչպես Մխիթարյանք։ Ուշ է զարթել այս ծերունու մեջ գրելու ցանկությունը և Եղիշեն յուր խորին ծերության մեջ ֆրանսիարեն տպելով, ձեռք է զարկել հրատարակելու մի այլ գիրք։ Բայց այս գիրքը մինչև այժմ հայերի մեջ տպված գրքերին չէ նմանում, նախ յուր բովանդակությամբ և երկրորդ հրատարակելու կերպով, որից առնված է և գրքի մակագիրը Ընծա։

Շնորհակալ ենք պատվելի ծերունուց, որ պատվասիրեց մեզ ընծաներով, բայց ճշմարտության հարգը չենք կարող ուրանալ, մեզ ոչինչ ընծայելով չէ կարելի կաշառել։Ընծա անունով գիրքը թող որ երկու հառաջաբան և մի վերջաբան ունի, սակայն շատ աղքատ է յուր բովանդակությամբ։ Գլխավոր խորհուրդը Ընծայի հորդորել հայերը դեպի միաբանություն. բայց այս միաբանությունը արգո ծերունոլ գրչի տակից երբեմն երևում է կրոնական մտքով, որ հայերը ընդունեն պապականություն, իսկ երբեմն քաղաքական մտքով, որ հայերը... Եվ այլն և այլն Արգո հեղինակը նույն հորդորը տալիս է և հույներին և հրեաներին և վերջապես պատվիրում է հայերին ամենևին չխոսել այդ մասին։ Եթե վտանգավոր չէ տպագրության միջնորդությամբ տարածել մի գաղափար, մի՞թե նորա մասին խոսելը է ավելի վտանգավոր, ն այդպիսի դիպվածում ո՞ր կողմից է վտանգը։ Ո՞հ, մեք երբեք վախենալու չէինք այդ վտանգից, եթե... Եթե... Վերջապես եթե դրված լինեինք այլ հանգամանքի մեջ քան թե գտանվում ենք։


Սորանից քանի տարիներով հառաջ բարձրացած կրոնական-սխոլաստիկյան վեճերի պատճառով, Մխիթարյան միաբանությունը ուղղակի կամ անմիջապես հրատարակեց քանի մի տետրակներ և հոդվածներ, ւրոնց թեպետ և պատասխանվեցավ, բայց Ընծայի վիճակը այլապես է վճռել ճակատագիրը։ Շնորհակալ ենք Ընծայից, որ առիթ տվեց կարդալու «Ընդունելության Ընծայի» անունով դիրքը, որի յուրաքանչյուր տողերից դուրս է նայում մի ճոխ կատակերգական քանքար։ Այգ գրքի հեղինակը որպես շատերին, նույնպես և մեզ անհայտ է, ըստ որում թագուցել է յուր անձը Թոռնակ Կըկռիկյան շինովի անունի տակ[1]։ Գրքի բովանդակությունը, ինչո՛ւ գիրքն եմ ասում, հառաջաբանը, կամ ավելի

  1. Թոռնակ Կըկռիկյանը Փարիզում տպարանատեր ճանիկ Արամյանի գրական ծածկ անունն էր։