Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


լավ, գրքի ճակատում դրած պատկերը «սկիզբն և վերջ ընդունելության» ստորագրով շարժում են մի անզովանալի ծիծաղ։

Այդ գրքի մեջ երևում է Ընծան որպես մի անօրինակ բան. նա գործում է հրաշքներ, նորան ցանկանում են ստանալ, ամենայն տեղից հառաջանում են թղթակցությունք, որոնց մեջ երևում է և ճիշտ նկարագըրվում է Ընծայի հոգին։ Շատ և շատ անցքերից և նեղութենից հետո, օր կրել էր հեղինակը, զարթնում է քնից յուր մոր ձեռքով, ըստ որում այդ բոլոր անցքերը պատահած էին երազում։ Ընծայի ընդունելության վերջին երեսները արժանի են ուշադրության, ըստ որում ցան ու ցիր բոլոր գրքի մեջ տարածված մտքերը ամփոփված են այնտեղ, վասնորո ավելորդ չեմ համարում ներս բերել Հիշատակարանիս մեջ։

«... Վերջապես առինք ու կարդացինք»,— գրում է հեղինակը (Ընդունելություն Ընծայի, երես 123)։

«Երկու Հառաջարան, յոթը հոդված, Վերջաբան մըն ալ ետևեն. որը 1812-ին տպված, որը 1840-ին, որ մեկն ալ օրագրաց ու ժողովոց մեջ արդեն կարդացված, ուրիշ բան չկա... Ասոնց ամենուն տակը Համախահն Մխիթարեանց Վինետկոյ ստորագրված, հեղինակին ունեցած և չունեցած անուններն ալ ետևեն կարգավ շարված։ Այսպիսի նորակերպ տողի մը նշանակությունն ի միտ առնելը մեր կարողութենե վեր ըլլալը կխոստովանինք. վասն զի, եթե Մխիթարյանց միտքը գրքին պատասխանատվությունն իրենց վրան առնելով ըստ սովորության (լռությամբ) ա՛ս ալ անցավ ըսել էր, և կամ թե այս անունը փոխ տալով Հեղինակը պատասխանատու կեցընելեն և հարկ եղած ատենն անոր վրա ցնդած ածականը գնելեն ետև, անիկա մեզնե շատոնց ի վեր զատված է ըսելով, դարձյալ նույն ա՛ս ալ անցավն ըսել էր նե, ինչո՞ւ համար կթողան զՀեղինակ, որ անհամաձայն և անխոհեմ կերպիվ կ’ըելնե՝ ըսի կ’ըսեմ և ըսելեն շեմ դադարիր, ուրիշ տեղ մ’ ալ՝ գրեցի և կգրեմ կ’ըսե։ Իսկ եթե մինակ հեղինակն էր պատասխանատուն, ի՞նչ հարկավորություն կար այդ Մխիթարյան պատկառելի անունը[1] հանդգնությամբ մեջ բերել ու անոր բարոյական պատիվն աղտեղել։ Մխիթարյանց ու համախոհ ընկերին անել և պտուտավոր ճամբուն եթե քիչ մը մոտենանք դատելու համար, մենք ալ պիտի կորսվինք. թո՛ղ որ հեղինակը կամ վախեն և կամ տկարութենեն առջի քաջությունը մոռնալով ինքը զինքը Մխիթարյանց զորավոր

Կ. Էմմանուել
  1. Չգիտենք, թե պ. Թ. Կըկռիկյանը, ինչ խորհրդով Մխիթարյան անունի վերա դնում է պատկառելի ածականը «պատկառելի»։ Մխիթարյանց ո՛ր գործի համար վերագրվում է նոցա անունին այդ ծանրակշիռ խոսքը