Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընծայի հագուստով դռներնիս նորեն չալող կաշի-երես համախոհը կատակեն ուրիշ ի՞նչ պատվո արժանի էր։

Ասոնց ամենը մեկ դի։

Համախոհաց ծիծաղելի աստվածաբանության առանց մատչելու (որն որ արհեստնիս չէ՛, մոտենալու միտք ալ չունինք) լուսավորչական հայերս բյուր անգամ ըսինք, թե մեք զԲաբկեն անմեղ անձ, մանավանդ հայրենասեր մարդ մը կճանաչենք, ա՛ն էր, որ իր ազգային ազատությունը պահել ուզեց, անոր ուզելուն և ի գործ դնելուն պատճաոավն է, որ մինչև հիմա հայոց ազգը կանգուն կեցած աշխրքիս մեջ, գո՛նե ընկըճյալ ազգաց թիվը կհամարվի, ըսինք նաև, թե մեք, լուսավորչականքս, ոչ միայն հռովմեականության պատրաստ չենք, այլ և պապին անունը մեզի հիշած ատեննիդ վրանիս այնպիսի սարսափ մը կգա, որ, շատ անգամ, ամիսներով ալ հիվանդ կ’ըլլանք... Մեր ըսածները չլսելու զարնող համախոհին Ընծան, ի՞նչպես կրնայինք ընդունել եթե ոչ կատակավ։

Գիտենք, որ հանուն Բաբկենի վերի գրած հիշատակություննիս, Մխիթարյան համախոհաց իրավունք պիտի տա ափեղ ցփեղ աստվածաբանությանց թերթերը նորեն դարձնելու և մեր մոլորության տարեգրաըը վերջի հատորներն ընդարձակ ելա. բայց մենք ոչ այն կողմերն ենք և ոչ իրենց տրամաբանությանցը մտիկ ընելու գլուխ ունինք։ Մեզի պետք եղածն ու ազգային իրավունքնիս այն է, որ Բաբկեն իր ատենին երևելի հայրապետն էր և տասնը հինգ միլիոն ժողովուրդի կտիրեր, այնպես ժողովուրդի մը, որ սրտերնին իրենց հայրապետին ափը, միշտ արյուննին թափելու պատրաստ էին։ Այսպիսի հայրապետ մը, երբ որ իմացավ թե հայոց եկեղեցին ուրիշներեն կ՛արհամարհվի, լուսավորչաց ավանդությունքըն աղեկ մը բռնելուն ու իրենց կռիվներով քվե ձգած Սահմանագրությունը չ՛ընդունելուն համար, ա՛ն ալ, իր նախորգաց ճամբուն մեջը գտնվելուն իրավամբ, ելավ բանադրեց զարհամարհողս. և աղեկ ըրավ, իրավամբ ըրավ. այն ատենին համար իր պարտքն էր. չըներ նե, շուտեցուն պես ազգատյաց կ՛ըլլար և դժոխքը կ՚երթար...

Մխիթարյան համախոհք ասոր ըսելիք ունի՞ն. իրենց պապը, սա ժամանակիս, միլիոն մը հավատարիմ ժողովուրդ ունի նե, թո՛ղ հաստատեն, որ գրիչնիս կոտրտենք ու մեկ դի ձգենք.... Երկայն բարակ մտածել պետք չէ, համախո՛հք, դրե՛ք, քահանաներն ալ մեջը դրեք... Չը լեցա՞վ... Կես միլիոն ա՞լ չեղավ... Վա՜յ ձեր թշվառությանը... Այդպես ըլլալը շատոնց գիտեինք, այսու ամենայնիվ այս օրվան օրս կդնե կվերցնե Հայաստանյայց հայրապետ մը անկեց ի՞նչ վար տեղ ուներ։ Արդարև, կատակեն ուրիշ բանի արժանավորություն մը չո՛ւն իք եղեր։